Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 18 » Մահափորձ մաֆիայի կնքահայր "ԴԵԴ ՀԱՍԱՆ" մականունով Ասլան Ուսոյանի վրա (Վիդեո)
21:25
Մահափորձ մաֆիայի կնքահայր "ԴԵԴ ՀԱՍԱՆ" մականունով Ասլան Ուսոյանի վրա (Վիդեո)

Ռուսական մաֆիայի "կնքահայր" "Դեդ Հասանի" վրա հարձակումը է տեղի  ունեցել հինգշաբթի երեկոյան։ Անհայտ անձը կրակել էր նրա եւ նրա թիկնապահի վրա։

Դրանից հետո, քրեական հեղինակությունը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել։ Ռուսական մաֆիայի "կնքահայր" "Դեդ Հասան" մականունով Ասլան Ուսոյանի վիճակը մինև հիմա շարունակում է ծանր մնալ։ Ինքը Ասլան Ուսոյանը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ով կարող էր հարձակվել իր վրա։ Իրավապահների մյուս հարցերին վիրահատված քրեական հեղինակությունը հրաժարվել է պատասխանել։

Այն բանից հետո, երբ 2009 թվականին Մոսկվայում կրակել էին "գողական աշխարհի լեգենդ" Յապոնչիկի վրա, Ուսոյանը Մոսկվայի հաճախակի հյուրը չէր։ Նա նույնիսկ Իվանկովի (Յապոնչիկի) թաղմանը չէր ներկայացել։ "Օրենքով գողը" ժամանակի մեծ մասն անցկացնում է Սոչիում, Ղազախստանում եւ Աբխազիայում, ուր նա անշարժ գույք եւ առեւտրային շահեր ունի։ Վերջին երկրում էլ նա եղել է սեպտեմբերի սկզբին, իսկ օրերս վերադարձել էր Մոսկվա, ուր սովորաբար կանգ է առնում 48-ամյա որդու՝ Եվրոպայում բնակվող Նոդարի Ուսոյանի տանը։

Իրավապահները կարծում են, որ Ասլան Ուսոյանի վրա հարձակվել են նրա քրեական գործունեության հետեւանքով։ "Օրենքով գող" Տարիել Օնիանիի հետ հակասությունների վարկածին զուգահեռ շրջանառվում է նաեւ մեկ ուրիշը, ըստ որի նրանից կարող էին  վրեժխնդիր լինել Յապոնչիկ մականունով "օրենքով գող" Վյաչեսլավ Իվանկովի սպանության համար։

Տեսախցիկներից ստացված պատկերների հիման վրա, իրավապահները մտադիր են ֆոտոռոբոտ ստեղծել։

Հաղորդվում է, որ տղամարդը ամեն կերպ ջանացել է չհայտնվել տեսախցիկի օբյեկտիվում։

Փորձագետները նշում են, որ սա նման է եւս մեկ քրեական հեղինակության՝ Յապոնչիկի սպանության ձեռագրին։ Ավելի վաղ, Ուսոյանը խոստացել էր վրեժխնդիր լինել նրա սպանության համար։ Սակայն, չի բացառվում, որ  հանցագործները հետաքննությունը խճճելու համար կարող էին հարձակումը գործել միեւնույն ոճով։

Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի վրա կատարված հարձակումը կարող է պայմանավորված լինել այն հողերի շուրջ եղած հակամարտությամբ, որոնց վրա նախկինում տեղակայված էր Չերքեզյան շուկան։

"Դեդ Հասանն" այդ տարածքը չի կիսել մեկ այլ քրեական հեղինակության՝ Տարիել Օնիանիի հետ։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի բարձրագույն արբիտրաժային դատարանը Չերքեզյան շուկայի վերացումից հետո 66,5 հա հողատարածքը դաշնային սեփականություն էր ճանաչել, որի վրա նախատեսվել է էկոնոմ դասի բնակելի տներ կառուցել։

Այդ տարածքների նկատմամբ հետաքրքրություն էին դրսեւորել մի քանի խոշոր ներդրողներ, այդ թվում՝ "Դեդ Հասանին" եւ Տարիել Օնիանիին սատարող ներդրողներ։ Արդյունքում հաղթել էին "Դեդ Հասանին" սատարող ներդրողները։

Հետաքննությունը շարունակվում է։



Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2256 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Օրենքով գող, Յապոնչիկ, կնքահայր, Կրիմինալ, Դեդ Հասան | Վարկանիշ: 5.0/2