Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 26/09/2017
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 26 » Հենրիկ Մխիթարյանը տեղափոխվեց "Շախտյոր"
19:16
Հենրիկ Մխիթարյանը տեղափոխվեց "Շախտյոր"
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի "Շախտյոր"։ Մինչ այս նույն քաղաքի մեկ այլ ակումբում՝ "Մետալուրգում" ելույթ ունեցող խաղացողը պաշտոնապես "հանքափորների" կազմում կհայտնվի օգոստոսի 30-ին։ Մխիթարյանի համար նրա նոր ակումբը 15 մլն դոլար է վճարել։

Դոնեցկի "Շախտյորը" պաշտոնապես չի հաստատել լուրը, սակայն ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ գործարքն արդեն կայացած է։

Մխիթարյանի "Շախտյոր" տեղափոխվելու մասին լուրերը սկսեցին շրջանառվել կիրակի օրվանից, երբ շաբաթ օրը Հենրիխը հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց ու գոլի հեղինակ դարձավ "Վորսկլայի" հետ մրցավեճում։

Ի դեպ, այսօր առավոտյան, "Շախտյորի" պաշտոնական կայքի «Տրանսֆերներ» բաժնում նշված է եղել, որ օգոստոսի 30-ին  թիմ է տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը։ Երբ ուկրաինական ԶԼՄ-ներն անդրադարձել են տրանսֆերին, "Շախտյորի" կայքից Մխիթարյանի անունն անհետացել է։


"Հայ-TV" հեռուստաընկերությունը ձեռք է բերել Ուկրաինայի առաջնությունը ցուցադրելու իրավունք։ "Հայ-TV'-ն ցուցադրելու է Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ հանդիպումները։ Հենց "Շախտյորի" մասնակցությամբ հանդիպումներն էլ կհեռարձակվեն Հայաստանում։

Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը ցուցադրում է նաև Իսպանիայի առաջնության առավել հետաքրքիր հանդիպումները։

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 885 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Հայ-TV, Շախտյոր, Հենրիխ Մխիթարյան, Իսպանիայի առաջնություն, Հայաստանի հավաքական | Վարկանիշ: 5.0/1