Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 23/02/2018
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Հայ երգչուհին երկրորդ մրցանակի է արժանացել "Славянский базар" երգի մրցույթում
13:44
Հայ երգչուհին երկրորդ մրցանակի է արժանացել "Славянский базар" երգի մրցույթում

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում երեկ ավարտվել է էստրադային երգի միջազգային մրցույթը։ Մրցույթի 19–ամյա պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Խորվաթիան, որը ներկայացնում էր 23–ամյա Դամիր Կեջոն։ Նա արժանացել է Գրան պրի մրցանակին և ստացել 10 հազար դոլար։

Славянский базар–ի երկրորդ մրցանակին են արժանացել Հայաստանը ներկայացնող Անահիտ Շահբազյանը և Ուկրաինան ներկայացնող Իննա Վորոնովան։ Նրանք կիսել են երկրորդ տեղի համար սահմանված մրցանակային ֆոնդը. Յուրաքանչյուրին բաժին է հասել 2 հազարական դոլար։ Անահիտը նաև ստացել է անհատական ձայնասկավառակ թողարկելու հնարավորություն։

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 801 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Славянский базар, Անահիտ Շահբազյան, երգի մրցույթ | Վարկանիշ: 0.0/0