Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 26/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » «Գոլդեն թուլիփ»-ի հավաքարարը կողոպտել է հաճախորդին
17:14
«Գոլդեն թուլիփ»-ի հավաքարարը կողոպտել է հաճախորդին

Հուլիսի 15-ին՝ ժամը 12։30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հավաքարար, 1965 թ. ծնված Մարինե Բ.-ին:

Պարզվել է, որ նա հուլիսի 2-ին՝ ժամը 13։00-ին, հյուրանոցի սենյակներից մեկից գաղտնի հափշտակել է Իտալիայի քաղաքացուհի, 1963 թ. ծնված Անտոնետա Ջ.-ի ոսկյա մատանին:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1198 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Գողություն, Gloden tulip Yerevan | Վարկանիշ: 5.0/1