Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 26/09/2017
Գլխավոր » 2011 » Մարտ » 27 » Երեւանում ամենահայտնի կայքը Odnoklassniki.ru-ն է, որին հաջորդում է Facebook-ը եւ Google-ը
13:22
Երեւանում ամենահայտնի կայքը Odnoklassniki.ru-ն է, որին հաջորդում է Facebook-ը եւ Google-ը

Մարքեթինգի hայկական ասոցիացիան վերջերս՝ փետրվարի 21-ից մարտի 1-ը իրականացրել է հետազոտություն, որի ընթացքում սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել նաեւ ինտերնետ ծառայությունների օգտագործման վերաբերյալ: 

Այդ տեղեկատվության համաձայն՝ հարցումներն իրականացվել են Երեւանում, որին մասնակցել է 600 մարդ, սխալի տոկոսը` 4 տոկոս:

Ստորեւ ներկայացված գծապատկերից պարզ է դառնում, որ ինտերնետ ծառայություններից Երեւանում օգտվում են հարցվողների 66 տոկոսը:   

Իսկ երեւանցիների կողմից ամենավարկանշային վեբ կայքերն են odnoklassniki.ru-ն (27,1 տոկոս), facebook.com (23,9 տոկոս) և google.com/ru/am (22,9 տոկոս):

 

Ձեզ ենք ներկայացնում ասոցիացիայից NEWS.am-ին տրամադրված տվյալները։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 1225 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Google, odnoklassniki.ru, Մարքեթինգ, հարցում, Facebook | Վարկանիշ: 4.0/2