Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 26/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 28 » Դեժավյու
19:30
Դեժավյու
Դեժավյու ապրում են գրեթե բոլորը: Այն բավական տարածված երևույթ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկան մոտ 97 % իր կյանքում գոնե մեկ անգամ ապրում է այն:

Դեժավյուն (ֆր. deja vu-արդեն տեսած) հոգեբանական վիճակ է, որի ժամանակ մարդը զգում է, որ ինքն արդեն եղել է նման իրավիճակում, սակայն այս զգացումը չի կապվում անցյալի որոշակի պահերի հետ, այլ վերաբերում է անցյալին ընապդհանրես: Դեժավյուի տպավորությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ դրա մասին հիշողությունները կարող են պահպանվել տարիներով: Սակայն մարդ այն մանրամասները չի կարող վերականգնել իր հիշողությունում, ինչը, իր կարծիքով, հիշում էր դեժավյու ապրելիս:

Դեժավյու ֆենոմենը ժամանակակից գիտության կողմից շատ քիչ է հետազոտված` չնայած որ առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է դեռևս 19-րդ դարավերջին ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուարակի կողմից: Նաև գրեթե չկա գրականություն, որտեղ կարելի է կարդալ այսօր շատերի հետաքրքրության և քննարկման առարկա դարձած երևույթի մասին: Գիտնականները չեն կարողանում այս ֆենոմենին հստակ բացատրություն տալ: Թեև դրա գոյության մի քանի հիպոթեզ կա:

Զիգմունդ Ֆրեյդն առաջիններից մեկն էր, որ փորձեց բացատրել այս երևույթը: Նա կարծում էր` «արդեն տեսած» զգացողությունը հիշողության մեջ լինում է ենթագիտակցության երևակայության հանկարծակի փայլատակման արդյունքում: Պարահոգեբանները առաջ են քաշում իրենց վարկածը, որը կապված է ռեինկառնացիայի հետ. այսինքն` մահից հետո հոգու անվերջ տեղափոխությունը մի մարմնից մյուս մարմին: Դասական գիտությունն այս վարկածը չի ընդունում, քանի որ այն գտնվում է մարդու հավատի մակարդակում, և շատ փաստեր անհնար է բացատրել: Հոգեբույժները դեժավյուն դասակարգում են իբրև հոգեկան խանգարում, եթե այն չափազանց հաճախ է լինում: Ֆիզիկոսները դեժավյուն դիտարկում են որպես ժամանակի խախտում: Անցյալը, ներկան և ապագան կատարվում են միաժամանակ, իսկ մարդը ընդունակ է ընկալելու միայն «հիման»: Երբ ժամանակային շերտը ինչ-որ պատճառներով տեղաշարժվում է, կատարվում է դեժավյու: Այն ավելի հաճախ լինում է 15-25 տարեկան երիտասարդների մոտ: Գլխուղեղի որոշ հիվանդությունների դեպքում, օրինակ էպիլեպսիայի, դեժավյուն մի քանի անգամ ավելի հաճախ է լինում: Բժիշկները նշում են, որ հիշողության այդտեսակ խանգարումը հաճախ նկատվում է հիշողության տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց մոտ:Դեժավյուի հետ սերտ կապում են ինտուիցիա երևույթը: Գիտությունն ինտուիցիան դիտարկում է միայն որպես անգիտակցորեն ճիշտ որոշում կայացնելու ունակություն առօրյայում, աշխատավայրում, կյանքի պատասխանատու պահերին: Կանխագուշակման ինտուիցիան հետազոտողները չեն դիտարկում ընդհանրապես, քանի որ կանխագուշակությունը նույնպես պարահոգեբանների գործունեության ոլորտն է: Գիտնականները հետազոտել և նկարագրել են միայն մասնագիտական ինտուիցիան: Մասնագիտական ինտուիցիան վերաբերում է մի ոլորտում որոշում ընդունելուն. այն կարող է լինել ինչպես մասնագիտությանը գերազանց տիրապետելու, այնպես էլ որոշակի գործունեության հանդեպ բնական հակում ունենալու արդյունքում:

Փիլիսոփա Արման Ղարագուլյանի կարծիքով դեժավյուն մեր չգիտակցված կանխազգացումն է, որը երբեմն այնքան ուժեղ է լինում, որ մենք այն համարում ենք իրական:

Դեժավյուն կապում են նաև քնի հետ. այն առաջ է գալիս քնած ժամանակ ենթագիտակցությունում ինֆորմացիայի մշակման արդյունքում: Ոմանք այն վերագրում են կեղծ հիշողության դրսևորմանը ուղեղի աշխատանքում. ավելի ստույգ նրա որոշակի գոտում կատարվում է խախտում և այն սկսում է անհայտը հայտնիի տեղ ընդունել: Մինչև վերջերս այս երևույթը արհեստականորեն նույնիսկ չէին փորձարկում, քանի որ չգիտեին, թե այն ինչի հետևանքով է առաջանում: Ամերկացի գիտնականների վերջին հետազոտությունները պարզեցին, որ դեժավյուի էֆֆեկտի առաջացման համար պատասխանատու է գլխուղեղի որոշակի գոտին` հիպպոկամպը: Հենց այստեղ են պահպանվում առանձնահատուկ սպիտակուցները, որոնք պատախանատու են պատկերների միանգամից ճանաչման համար: Այս հետազոտությունում նույնիսկ որոշված է գլխուղեղի բջիջների կառուցվածքը, որը պարունակում է ցանկացած նոր տեղանքի պատճենը, որտեղ մենք հայտնվում ենք: Ստացվում է, որ մեր ուղեղը ամեն ինչ ծրագրել է նախապես:
Հոգեբան Վլադիմիր Միքայելյանը դեժավյուն բացատրում է որպես հիշողություն ապագայի մասին:

«Ես հակված եմ կարծելու, որ մարդն արդեն ծնվելիս գիտի իր ապագան: Այդ ապագայի մասին գիտելիքը կինոժապավենի պես շատ արագ պտտվում է և անմիջապես իջնում անգիտակցական մակարդակ: Եվ կյանքի ընթացքում, երբ այդ ժապավենը դանդաղ է պտտվում, մենք հանկարծակի հիշում ենք այն, ինչ արդեն տեսել ենք ծնվելիս»,-ասում է նա:

Վլադիմիր Միքայելյանի համոզմամբ դեժավյուն բացահայտելու համար մարդուն հոգեկան հասուն մակարդակ է անհրաժեշտ: Իսկ այդ մակարդակին կարելի է հասնել որոշակի հոգեբանական թրեյնինգների միջոցով:

Կա դեժավյուի ճիշտ հակառակ երևույթը՝ ժամեվյուն (ֆր. jame vu-երբեք չտեսած): Սա վիճակ է, երբ մարդուն սովորական իրավիճակում ամեն ինչ անծանոթ է թվում: Նա կարող է զրուցել մարդու հետ, ում լավ ճանաչում է, և հանկարծ նա իրեն լրիվ անծանոթ թվա: Սենյակը, որտեղ նա շատ ժամանակ է անցկացնում, կարող է ամբողջովին օտար կամ նոր թվալ:

Գիտնականները դեժավյուի մասին ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն գալիս, միգուցե դեռևս հոգեբանական հասուն մակարդակի չհասնելու պատճառով: Ու դեժավյուն շարունակում է առեղծված մնալ, որն ապրելիս ոմանք երբեմն խուճապի են մատնվում, ոմանք թեթև հաճույք են ստանում անբացատրելի զգացողությունից, ոմանք էլ այն ընդունում են որպես այլընտրանքային իրականություն:

Նորից դեժավյուի այդքան ծանոթ զգացողություն... ուզում ես հիշել, թե որտեղ և երբ ես տեսել այդ ամենը, բայց հասկանում ես, որ դա չի եղել, որովհետև սրանից առաջ նրան չէիր տեսել... չէիր տեսել այսպես, այս անկյունից, այս լուսավորությամբ... դեմքը հանգիստ, աչքերը թեթևակի փակված, դիմագծերը լուսավորվում են գիշերվան իրեն նվիրող լապտերի կաթնագույն լույսով... ու էտ պահին ապրում ես մի զգացողություն,որն իրոք բառերով բացատրել հնարավոր չէ..բայց եթե հետևենք ես տվյալներին, ուրեմն ես էպիլեպսիկ եմ..լօլ..ենքան շատ ա լինում մոտս էս անտերը..ուֆ,,չգիտեմ.,..բայց միշտ նենց եմ փշաքաղվում էտ պահերին...նենց ծանոթ ու օտար ա թվում..լավ վերջ..էլ չեմ խոսում...


by soffamiredo 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 3216 | Հեղինակ: SoFFaMiredo | Թեգեր: Deja Vu, дежавю, thinking, դեժավյու, relatioships | Վարկանիշ: 5.0/2