Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 26/09/2017
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 21 » BMW Vision Efficient Dynamics. գերարագ, տնտեսող եւ անվտանգ (Վիդեո և նկարներ)
11:28
BMW Vision Efficient Dynamics. գերարագ, տնտեսող եւ անվտանգ (Վիդեո և նկարներ)


Նորբերտ Ռեյզոֆերի կողմից ներկայացվող տարեկան ֆինանսական զեկույցում, խոսք է գնում BMW մոդելի նոր մեքենայի մշակման մասին:

Գերարագ, տնտեսող եւ անվտանգ BMW Vision Efficient Dynamics-ը 100 կմ-ի համար կծախսի ընդամենը 3,76 լիտր բենզին: Ընդ որում, քաղաքային մեքենայի համար ունենալով անհավատալի կոմպակտ չափսեր, այս մոդելի հզորությունը կազմում է 356 ձիաուժ:

Այս մեքենան հագեցած է լինելու ադապտացված, հիբրիդային ուժեղ սարքավորումներով: Մեքենայի թափքն արտադրվելու է Լայպցիգ քաղաքի էլեկտրամոբիլային կենտրոնում: BMW-ի Բավարիայում գտնվող երկու մասնաճյուղերը նույնպես կմիանան այս նախագծին:

Wackersdorf ընկերությունը` SGL խմբի ձեռնարկությունների հետ համատեղ  կարտադրի թափքի ջրածնա-մանրաթելային հատվածները:

Առաջատար տեխնոլոգիաների օգնությամբ թափքի եւ ուժային սարքերի արտադրումը թույլ կտա հասնել բենզինի տնտեսման, ինչն անհասանելի է այսօրվա մեքենաների համար: Թեթեւ քաշը, հզորագույն հիբրիդային շարժիչը եւ կախոցի ինտելեկտուալ ռեժիմները կստեղծեն «արագության նոր շերտ»` ավտոմայրուղիներում:










Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1748 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: BMW Vision Efficient Dynamics, տնտեսող եւ անվտանգ, Wackersdorf, գերարագ, BMW մոդելի նոր մեքենա | Վարկանիշ: 5.0/1