Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 17/04/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 15 » Բրիթնի Սփիրսի ծամած ծամոնը, Շերի սև կրծկալը,Ջոն Լենոնի թալիսման վզնոցը, Փրեսլիի մազափունջը, Ամենախելահեղ աճուրդային լոտերը
14:18
Բրիթնի Սփիրսի ծամած ծամոնը, Շերի սև կրծկալը,Ջոն Լենոնի թալիսման վզնոցը, Փրեսլիի մազափունջը, Ամենախելահեղ աճուրդային լոտերը


Երկրպագուները հանուն իրենց կուռքերի շատ բանի են պատրաստ։ Նրան ամեն ինչ անում են իրենց պաշտելի աստղի կողքին լինելու համար, իսկ եթե դա անհնար է, փորձում են նրանից գոնե ինչ-որ մասնիկ ունենալ, և դրա համար փող չեն խնայում։

Հոլիվուդյան հայտնի շիկահեր Մերիլին Մոնրոյի կյանքի ամենանշանակալի օրերից մեկը 1962թ. մայիսի 19-ն էր, երբ նա կատարեց «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» երգը։ Այն նվիրված էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 45-ամյակին։ Այդ օրը նրա կրած զգեստը աճուրդում վաճառվել է 1,27 մլն դոլարով։ 

Սակայն Մոնրոյի միայն հագուստը չէ, որ նման պահանջարկ ունի։ Նրա կրծքավանդակի ռենտգենի երեք նկարները վերջերս վաճառվել են 45 հազար դոլարով։

2000-ականների սկզբին սկանդալային փոփ աստղ Բրիթնի Սփիրսը գտնվում էր ճանաչման գագաթնակետին։ Նա այնքան հայտնի էր, որ նույնիսկ նրա ծամած ծամոնը 2002թ. eBay աճուրդում վաճառվել է 14 հազար դոլարով։

Դերասանուհի և երգչուհի Շերի սև կրծկալը բաժին է հասել Hard Rock Hotel ցանցի ներկայացուցիչներին։ Աստղային կրծկալը ձեռք է բերվել Լաս Վեգասում ներքնազգեստի ցուցադրության համար։ Շերի ներքնազգեստի արժեքը չի նշվում, սակայն հայկական արմատներ ունեցող աստղը վստահեցնում է, որ այդ գումարի մեծ մասը տրամադրվել է բարեգործությանը։

Էլվիս Փրեսլիի երկրպագուն վճարել է 15 հազար դոլար իր սիրած երգչի մազափնջի դիմաց։ Ավելի խելահեղ լոտ է եղել Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի շնչով լեցուն շիշը, որը վաճառվել է 530 դոլարով։

Լեգենդար Ջոն Լենոնի թալիսման վզնոցը, որով նա նկարահանվել է Յոկո Օնոյի հետ իր առաջին համատեղ Two Virgins ալբոմի շապիկի համար, վաճառվել է 528 հազար դոլարով GottaHaveRockandRoll.com կայքի օնլայն աճուրդում։

2000թ. Նյու Յորքում անցկացված շոուի ժամանակ Ջասթին Թիմբերլեյքը չէր հասցրել մինչև վերջ ուտել ֆրանսիական տոստը, և աստղային ավելցուկը աճուրդում վաճառվել է 3 հազար դոլարով։ Իսկ Մայքլ Ջեքսոնի՝ թանկարժեք քարերով զարդարված կուլտային ձեռնոցը վաճառվել է 160 հազար դոլարով։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1278 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Մայքլ Ջեքսոն, Ջոն Քենեդի, Ջոն Լենոն, ներքնազգեստ, կրծքավանդակ, կրծկալ, Մերիլին Մոնրո, Բրիթնի Սփիրս, Շեր | Վարկանիշ: 5.0/2