Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 20/04/2024
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 1 » 1.Անեսթեզիոլոգը տարիներ շարունակ անզգայացրել է հիվանդներին և բռնաբարել 2.Տեխասցի ուսուցիչը դպրոցում հիմնել էր պոռնո արտադրություն
20:59
1.Անեսթեզիոլոգը տարիներ շարունակ անզգայացրել է հիվանդներին և բռնաբարել 2.Տեխասցի ուսուցիչը դպրոցում հիմնել էր պոռնո արտադրություն


1.Տորոնտոյի հիվանդանոցներից մեկի անեսթեզիոլոգը մեղադրվում է իր 29 կին հիվանդների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու համար։

Տորոնտոյի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 61-ամյա Ջորջ Դուդնոթը կանանց բռնաբարել է այն ժամանակ, երբ նրանց անզգայացրել է վիրահատության համար։ Այդ դեպքերից մեծ մասը տեղի է ունեցել Տորոնտոյի North York գլխավոր հիվանդանոցում։

Նշենք, որ բժշկի նկատմամբ առաջին մեղադրանքն առաջադրվել է 2010թ մարտին ՝ 3 հնարավոր բռնաբարություների համար։ Ոստիկանության կոչերին ընդառաջ են գնացել մյուս զոհերը և տեղեկացրել իրենց դեմ կատարված բռնության մասին։ Հինգշաբթի նրա նկատմամբ 26 նոր մեղադրանք է առաջադրվել։

Ջորջ Դուդնաութը 1981-ից աշխատում է որպես անեսթեզիոլոգ։ Նա հիվանդանոցից հեռացվել է այս տարվա փետրվարին, երբ նրա դեմ գործ է հարուցվել։

Ըստ ոստիկանության տվյալների, բռնաբարության դեպքերը տեղի են ունեցել 1992թ. հունիսից մինչև 2010թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում։


2.Ամերիկացի իրավապահները Տեխասի նահանգում ձերբակալել են Մարկո Ալֆերեզ անունով մի ուսուցչի, ով մեղադրվում է իր աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու և այդ ամենը տեսախցիկով նկարահանելու համար:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` 34-ամյա ուսուցիչը պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել տասնյակ աշակերտների հետ, որոնցից շատերը եղել են նախակրթարանի աշակերտներ:

Ոստիկանները Մարկո Ալֆերեզի տան խուզարկության ժամանակ հայտնաբերել են խտասկավառակներ, որոնցում պատկերված են այլասերված ուսուցչի "քաջագործությունները" 70 անմեղ երեխաների հետ։

Ալֆերեզը ձերբակալված է: Նա մեղադրվում է նաև մանկական պոռնոգրաֆիայի համար: Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2199 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: պոռնո արտադրություն, պեդոֆիլիա, բռնաբարություն, brnabarutyun | Վարկանիշ: 5.0/1