17:30 "100 տարի հետո երկրի վրա ապրելը դժվար կլինի" - աշխարհահռչակ ֆիզիկոսը մարդկությանը խորհուրդ է տալիս հեռանալ Երկիր մոլորակից | |
Ըստ գիտնականի, առաջիկա 100 տարվա ընթացքում մարդկությունը, ամենայն հավանականությամբ, մի շարք դժվարությունների կհանդիպի, այդ թվում՝ կսպառվեն բնական ռեսուրսները։ Ու թեև, ըստ Հոկինգի, ներկայում տեխնոլոգիական զարգացումն այն մակարդակի է հասել, որ դրանց օգնությամբ մարդիկ լիովին կարող են փոխել երկրագնդի էկոլոգիան, սակայն ոչնչացնելու բնազդը, որը գոյություն ունի Homo sapiens-ի գեներում, մարդկությանը կարող է կանգնեցնել ճգնաժամի առջև։ Նշենք, որ Հոկինգը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով։ Վերջերս, նա մարդկանց նախազգուշացրել էր, որ հարկավոր է զերծ մնալ Երկրից դուրս գտնվող քաղաքակրթությունների հետ շփումից։ "Եթե այլմոլորակայինները գան Երկիր իրենց հսկայական նավերով, նրանք կարող են զավթել մեր մոլորակը և գաղութացնել այն",- ասել էր ֆիզիկոսը։ Այս մասին հաղորդում է Korrespondent–ը։ | |
|