03:01 Ծառուկյանը չառաջադրեց թեկնածությունը և չի աջակցի թեկնածուներից ոչ մեկին | |
Ի՞նչ թողեց ԲՀԿ-ն քաղաքական դաշտում: 1. ԲՀԿ-ի ընտրազանգվածի հիմնական մասը ըստ էության կթեքվի ընդիմության կողմը, ԲՀԿ-ն հակաշիռ էր ՀՀԿ-ին, իսկ մարդիկ կփորձեն մեկ այլ հակակշիռ փնտրել ու հույսները կդնեն ընդիմադիր ուժերի վրա, քանզի այն հույսերը, որ կապում էին ԲՀԿ-ի հետ, անհամատեղելի են ՀՀԿ-ի հետ: 2. ԲՀԿ գործիչները հիմնականում կմասնակցեն որևէ քաղաքական ուժի ընտրական գործընթացներին, քանզի չեն կարող իրենց ռեսուրսները անգործ թողնեն և ոչինչ չշահեն ընտրությունների արդյունքում: 3. ԲՀԿ-ի ակտիվ "ընտրագիտակները", որոնք նախորդ ընտրություններին ԲՀԿ-ի համար էին "վիզ դնում", այս ընտրություններին չեն կարող իրենց տեղերը սթրվեն ու կմիանան առավելապես ՀՀԿ-ին, քանզի վերջիններիս ընտրական փորձառնությունը նման են: 4. Եվ ի վերջո` ԲՀԿ-ի տնտեսական, քաղաքական, ադմինիստրատիվ, սոցիալական և այլ ռեսուրսները, որոնք անգործ կմնան, պարզապես չեն կարող չեզոք մնալ, դա սկզբունքորեն անհնար է: Հ.Գ. Այս որոշումը քաղաքական փոքրիկ վերաբաշխումից բացի, առանցքային և նշանակալի ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքի վրա: | |
|