Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 20/04/2024
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 21 » Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 48 տարեկան
15:25
Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 48 տարեկան

Թաթուլ Կրպեյան
     Թաթուլը Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միությանբանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը այդժամ անգամ կարեւորում էր ուսումը եւ այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում: Թաթուլը նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված "Միացում" կազմակերպության անդամ էր:

    1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի եւ ոստիկանական խմբավորումների: Հիրավի, թեժ էին մարտերը սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտաժում հող զիջելու մասին: Թաթուլն ասում էր.
  -Ինչո՞ւ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...:
  Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով: Վերջին անգամ, երբ գալիս է Երեւան, գնալիս ասում է հետեւյալը. "Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գա, ինձ կբերեն...":

Օղակ գործողություն.
1991թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը: 1991թ. ապրիլին խորհրդային եւ ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին: 1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ` ադրբեջանական "ՕՄՕՆ"-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա: Օմօնականները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել եւ կողոպտել դրանք. միեւնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները: Մահացածների մեծ մասը տասնութից տասնինը տարեկան էր: Թաթուլ Կրպեյանը քաջի մահով ընկավ 1991թ. ապրիլի 30-ին« "Օղակ" գործողության ժամանակ: 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաեւ գիտեր խոսել բանաստեղծի լեզվով: Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը:

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 2346 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Թաթուլ, Tatul, Արցախ, պատերազմ, Կրպեյան, Krpeyan, Գետաշեն, Ղարաբաղ, Ազգային Հերոս | Վարկանիշ: 5.0/1