Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 26/04/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 1 » Թուրքը երազում կնոջն ու աղջկան է տեսել, արթնացել ու սպանել է նրանց
18:55
Թուրքը երազում կնոջն ու աղջկան է տեսել, արթնացել ու սպանել է նրանց
Ստամբուլում տեղի է ունեցել զարհուրելի և միևնույն ժամանակ տարօրինակ ոճրագործություն:

CNNTurk-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Ումրանիյեի շրջանում: 47-ամյա Սեբահաթթին Ալքանը, երազում տեսնելով, թե ինչպես են մերկանում կինն ու դուստրը, արթնացել ու խեղդամահ է արել նրանց:

Որոշ ժամանակ անց Ալքանը ոճրագործության մասին հայտնել է նույն տանն ապրող ավագ եղբորը, դուրս է եկել տնից և կատարվածի մասին պատմել փողոցում հերթապահություն անող ոստիկաններին, որոնք էլ ձերբակալել են մարդասպանին:

Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ` Ալքանը նախկինում ունեցել է հոգեկան խանգարումներ, ինչի պատճառով նրանից հեռացել էր 48-ամյա կինը:

Հիվանդանոցում որոշ ժամանակ համապատասխան բուժում ստանալուց հետո Սեբահաթթին Ալքանը դուրս էր գրվել և համոզել կնոջը վերադառնալ: Ալքանը սպանության գիշերը խնդրել էր իր դստերը՝ 3 տարեկան որդու մայր, հղի 22-ամյա Սևգի Արսլանին այցելել իրենց: Աղջիկն էլ չէր մերժել հոր խնդրանքը:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1143 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Թուրքիա, Stambul, CNNTurk, стамбул, turkey, turk, 47, Istambul, Sebahattin Alqan, Ստամբուլ | Վարկանիշ: 5.0/1