Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 24/04/2024
Գլխավոր » 2012 » Հունիս » 17 » Ո՞վ է զբաղվելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով
15:10
Ո՞վ է զբաղվելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով
Հրաչյա Ռոստոմյան

Նորանշանակ նախարար, ով պետք է զբաղվի սպորտի և նաև մեր` երիտասարդներիս խնդիրներով:

Հրաչյա Ռոստոմյանը

Ծնվել է 1981թ.մարտի 3-ին: Ավարտել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակագ դպրոցը: 1998 -2003թթ սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում,

2003-2006թթ. ` նույն համալսարանի օրդինատուրայում: Ունի ստոմատոլոգ – օրթոպեդի որակավորում: 

2006-2008թթ. դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանում: 

2006 թվականից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի և նոր անկախ Հայաստանի միջազգային կարգի առաջին մրցավարն է:

2010թ. ընտրվել է ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար:

Պարգևատրվել է "Հրանտ Շահինյան", ՀՀ ՊՆ "Անդրանիկ Օզանյան", "Զինվոր հայրենյաց" և պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով:

ԲՀԿ անդամ է, նաև քաղխորհրդի անդամ է, սակայն վերջերս է դուրս եկել ԲՀԿ-ից:

 

Նշեմ, որ մամուլում շրջանառվում էր նաև ներկայիս փոխնախարարներ Արսեն Քարամյանի և Խաչիկ Ասրյանի անունները:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 10872 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: ԲՀԿ, Արսեն Քարամյան, Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերո, երիտասարդություն | Վարկանիշ: 5.0/2