Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Շիկահերներն ավելի հարուստ են, քան թխահերները
15:51
Շիկահերներն ավելի հարուստ են, քան թխահերները

Բաց գույնի մազերով կանայք, պարզվում է, ավելի հաջողակ են, քան թխահերներն ու կարմրահերները։ Այս մասին են վկայոմ բրիտանական The Motley Fool կայքի անցկացրած հետազոտության արդյունքները։

Բաց գույնի մազերով կանանց ամենամսյա միջին եկամուտը կազմում է մոտ 1200 եվրո՝ բոլոր հարկերը հանած, այն դեպքում, երբ թխահեր կանայք վաստակում են մոտ 1120 եվրո, իսկ կարմրահերները՝ 1070 եվրոյից պակաս։ Ընդ որում՝ շիկահերներն ավելի շատ են հակված թեթևամիտ ծախսեր անելուն. նրանք ամեն ամիս ծախսում են մոտ 334 եվրո տարբեր մանրուքներ՝ շոկոլադե կոնֆետներ, պայուսակներ և կոշիկներ, գնելու համար։

Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ շիկահերների մեծամասնությունը կարողանում է կառավարել սեփական ֆինանսները։

Հետաքրքիր է, որ Fool-ի հետազոտության արդյունքները հակասում են 2009թ. մազերի ներկ արտադրող Garnier Nutrisse ընկերության անցկացրած համանման աշխատանքին։ Ըստ վերջինի տվյալների՝ թխահերների եկամուտը զգալիորեն գերազանցում է շիկահերների և կարմրահերների եկամուտները։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1656 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: блондинки, թխահերները, Շիկահերներ | Վարկանիշ: 5.0/1