Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Կիրակի, 17/12/2017
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 4 » Սերժ Թանգյանի հայաստանյան համերգը կբացի Viza ռոք-խումբը
01:43
Սերժ Թանգյանի հայաստանյան համերգը կբացի Viza ռոք-խումբը
Հայտնի ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի՝ օգոստոսի 12-ին կայանալիք առաջին հայաստանյան մենահամերգի բացմանը ելույթ է ունենալու ԱՄՆ-ից հրավիրված հանրահայտ Viza ռոք-խումբը: Այս մասին հայտնում են համերգի կազմակերպիչները։

Viza-ն երաժշտական ոլորտում հանդես է գալիս 2005թ-ից: Խմբի կազմում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի 9 երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, այդ թվում՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Viza-ն այն եզակի և հետաքրքիր խմբերից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Նրանք հիանալի աշխատանք են կատարում՝ միացնելով արևելյան և արևմտյան երաժշտությունը»,- ասել է Սերժ Թանգյանը։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 778 | Հեղինակ: Vahe | Վարկանիշ: 5.0/1