Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 25/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 26 » Ռաուլը այսօր կհեռանա "Ռեալ"-ից
12:12
Ռաուլը այսօր կհեռանա "Ռեալ"-ից
Այսօր Մադրիդում Ռաուլը հրաժեշտ կտա «Ռեալ» ակումբին, քանի որ գալիք մրցաշրջանից հանդես է գալու գերմանական «Շալկե-04»-ում։ Հրաժեշտի արարողությանը ներկա կլինի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Արարողությունից հետո Ռաուլը և թիմի գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն ասուլիս կտան։

Ինչպես հայտնում է armsports.am-ը, 33-ամյա Ռաուլը գերմանական թիմի հետ պայմանագիր կնքեց այն բանից հետո, երբ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղացողին հայտնեց, որ նրա կարիքը չի զգում։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 16 մրցաշրջան է անցկացրել, որոնց ընթացքում 723 հանդիպման է մասնակցել և խփել 324 գնդակ։

«Ռաուլի Բունդեսլիգա տեղափոխվելը ճիշտ որոշում էր։ Նա կլինի գալիք մրցաշրջանի անակնկալներից մեկը։ Ռաուլը կարող է շատ արագ հարմարվել գերմանական ֆուտբոլին»,- ասել է «Շալկե-04»-ի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը։

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1214 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Ռեալ, Շալկե 04, Ռաուլ | Վարկանիշ: 5.0/1