Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2010 » Հուլիս » 25 » Պուտինը բայքերների շոուին Harley Davidson–ով
16:34
Պուտինը բայքերների շոուին Harley Davidson–ով


ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ղրիմում անցկացվող բայք շոու այցելել է սեփական Harley Davidson մոտոցիկլետով։ Սև վերնաշապիկով, սև ջինսե տաբատով, մուգ ակնոցով և բայքերական ձեռնոցներով՝ կառավարության ղեկավարը գլխավորել է մոտոցիկլիստների շարասյունը։ Նրա մոտոցիկլից ամրացված էին Ռուսատանի և Ուկրաինայի պետական դրոշները։

Բայքերները Պուտինին դիմավորել են ծափողջյուններով։ Պուտինը կարճ ելույթ է ունեցել. «Բայքը տրանսպորտի ամենաժողովրդավարական տեսակն է։ Բայքն ամենախիզախն է, այն իր տիրոջն ազատության զգացում է տալիս, այնպես որ առանց չափազանցելու կարելի է ասել, որ բայքը ազատության խորհրդանիշն է,- Պուտինի խոսքը մեջբերում է ИТАР-ТАСС-ը։

Ելույթից հետո Պուտինը սկսել է ստորագրություններ բաժանել։ Մի աղջիկ խնդրել է ստրոագրել իր ձեռքին, սակայն վարչապետը քաղաքավարի կերպով հրաժարվել է՝ բավարավելով աղջկան համբուրելով։

Հեռանալիս Պուտինը բայքերներին խորհուրդ է տվել «քամու հետևից չվազել» և մոտոցիկլետ վարելիս զգույշ լինել։ Այնուհետև նա բայքերների շարասյանը առաջնորդել է դեպի Սևաստոպոլի օղակ, որտեղ մոտոցիկլետների ցուցադրական վազքարշավ են կատարել։

Այս տարի «Գիշերային գայլեր» համառուսական երիտասարդական կազմակերպության բայք շոուն նվիրված էր Ռուսաստանի Սևծովյան նավատորմին և Մեծ հայրենական պատերազմի 65-ամյակին։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 807 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Vladimir Putin with Harley Davidson, Վլադիմիր Պուտւնը Harley Davidson-ով | Վարկանիշ: 5.0/1