Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 20/04/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 5 » Պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հարվածել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի՞ն «Հայկական ժամանակ»
13:18
Պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հարվածել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի՞ն «Հայկական ժամանակ»
Ազգային ժողովում, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ. բանը հասել է բռունցքներին:Ինչպես հայտնում է թերթը, օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի օգնականը ԱԺ արարողակարգի վարչություն  է բերել Հայրապետյանի դիվանագիտական անձնագիրը՝ ժամկետը երկարացնելու համար: Գեղամ Ղարիբջանյանը, սակայն, արարողակարգի  աշխատակցին ասել է, թե անձնագիրը չպետք է երկարացվի, քանի որ ինքը տեղյակ չէ, իրեն այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել: Ու անգամ այն բանից հետո, երբ արարողակարգի վարչության աշխատակիցը պնդել է, որ դա օրենքով է եւ իրենք չեն կարող չերկարացնել անձանգրի ժամկետը, Ղարիբջանյանը մնացել է անդրդվելի: Արարողակարգի աշխատակիցը ստիպված է եղել Հայրապետյանի օգնականին վերադարձնել անձագիրը: ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ դա խիստ զայրացրել է Ռուբեն Հայրապետյանին, եւ նա գնացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի մոտ՝ բողոքի:

Վերջինս էլ զանգահարել է Ղարիբջանյանին ու սկսել հայհոյել նրան: Ղարիբջանյանը շտապել է Աբրահամյանի աշխատասենյակ՝ չիմանալով, որ այնտեղ է նաեւ Հայրապետյանը: Եւ ահա այստեղ էլ, ըստ ԱԺ մեր աղբյուրների, Ղարիբջանյանը Հայրապետյանի "ձեռքն է ընկել",-գրում է թերթը: Գեղամ Ղարիբջանյանը նախօրին  թերթի հետ զրույցում պնդել է, թե նման միջադեպ չի եղել:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1239 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: հարվածել, Ռուբեն Հայրապետյան, պատգամավոր, հայկական ժամանակ | Վարկանիշ: 5.0/1