Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 26/09/2017
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 27 » Ով կդառնա ԵՊՀ նոր ռեկտոր? Գլխավոր թեկնածուն Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: "Հայկական ժամանակ"
20:50
Ով կդառնա ԵՊՀ նոր ռեկտոր? Գլխավոր թեկնածուն Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: "Հայկական ժամանակ"
Համալսարանական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անել ժամկետից շուտ: Նույն շրջանակները տեղեկություններ ունեն, որ ԵՊՀ ռեկտոր դառնալու մտադրություն ունի Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրների, Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ԵՊՀ գործող ռեկտորից: Նշենք, որ Արամ Սիմոնյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում ավարտվում են 2011-ի մայիսի վերջին: Ըստ ԵՊՀ կանոնադրության, համալսարանի խորհուրդն իրավունք ունի ռեկտորին վաղաժամ հետ կանչել:

Արամ Սիմոնյանը, սակայն, երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե մտադիր չէ իր լիազորություններից վաղաժամ հրաժարվել: «Առայժմ լիազորություններս վայր դնելու մտադրություն չունեմ».- ասել է նա: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ ԵՊՀ հաջորդ ռեկտորի ամենահավանական թեկնածուն Լեւոն Սարգսյանն է, Արամ Սիմոնյանն ասել է. «Ես` առանց կոմենտարիաների, որովհետեւ ես ասում եմ. այդ բոլորը խոսակցություններ են, որոնք խանգարում են մեր հիմնական գործին: Կգա ժամանակը, կհայտնվեն թեկնածուները, խորհուրդը թեկնածուների միջից կընտրի ամենաարժանավորին, եւ նա էլ կլինի ռեկտոր»: Անձամբ Լեւոն Սարգսյանից երեկ այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նրա աշխատանքային հեռախոսը լռում էր: Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր ընտրվեց 2005 թվականին, ընտրություններն անցան խիստ լարված, մի քանի փուլով: Սիմոնյանը ընտրություններից օրեր առաջ հասցրեց անդամագրվել ՀՀԿ-ին եւ մեծ դժվարությամբ դարձավ ռեկտոր: Նրա հիմնական մրցակիցը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն էր, որը ընդամենը մեկ ձայնի պատճառով տապալվեց: Սերժ Սարգսյանի համար խիստ կարեւոր է ԵՊՀ ռեկտորի պոստը. առաջիկայում սպասվում են ընտրություններ, եւ այնտեղ հուսալի մարդ է անհրաժեշտ:

Այս մասին հայտնում է "Հայկական ժամանակ" օրաթերթը:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1055 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Լեւոն Սարգսյան, Սերժ Սարգսյան, ԵՊՀ, Արամ Սիմոնյան | Վարկանիշ: 5.0/1