Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 20/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Ոստիկանները երիտասարդին սպանել են՝ հանուն փողի՞
14:57
Ոստիկանները երիտասարդին սպանել են՝ հանուն փողի՞

Քսանչորսամյա  Վահան Խալաֆյանը սպանվել է, քանի որ հրաժարվել է խոստովանական ցուցմունք տալ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն իր հուլիսի 16-ի համարում՝ վկայակոչելով երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Խալաֆյանի գործով տեղի ունեցած դատական նիստը: Դատական նիստի ժամանակ Խալաֆյանի եղբայրը բացահայտել է տեղի ունեցածի պատճառը: Վահան Խալաֆյանի երկվորյակ եղբարը դատարանում ցուցմունք տալիս հայտարարել է, որ իր եղբորը ոստիկանություն տանելու եւ խոշտանգելով խոստովանական ցուցմունք կորզել փորձելու նպատակը եղել է այն, որ հետագայում ոստիկաններն իրենց ընտանիքից փող շորթեն, քանի որ Չարենցավանի ոստիկանությունում շատ լավ իմացել են իրենց ընտանիքի ֆինանսապես ապահովված լինելու մասին: Սակայն Վահան Խալաֆյանը չի կոտրվել, ինչի համար էլ նրան սպանել են:

Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել այս տարվա ապրիլի 13-ին։ Նույն օրը Խալաֆյանը հենց ոստիկանությունում մահացել էր։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգման է ենթարկվել, ինչի  պատճառով դանակի միջոցով ինքնասպանություն է գործել։ Մինչդեռ  մահացածի հարազատները պնդում են, որ երիտասարդը սպանվել է ոստիկանների ձեռքով:

Նշենք, որ Խալաֆյանի գործով մեղադրյալ ոստիկանները չորսն են։ Նրանցից միայն մեկը՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանն է կալանավորված։ Նրան մեղադրանք է առաջադրվել  պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, ինչի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում։ Մնացած 3 ոստիկանները՝ օպերլիազորներ Գարիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը եւ Մորիս Հայրապետյանն ազատության մեջ են. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը հանրապետությունից չբացակայելու վերաբերյալ։ Վերջիններիս մեղադրվում են  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ինչի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանքից մինչեւ 4 տարվա ազատազրկում։


Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1192 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Ոստիկանը սպանել է.Չարենցավան | Վարկանիշ: 0.0/0