Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 19 » «Одноклассники» կայքում հաղորդագրության համար ծեծելով մարդ սպանող երիտասարդը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
16:34
«Одноклассники» կայքում հաղորդագրության համար ծեծելով մարդ սպանող երիտասարդը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին ծեծելով սպանելու համար Վալերի Աբրահամյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Երիտասարդին ծեծողները 4 հոգի են եղել:

Դատարանն ապացուցված է համարել մեղադրանքը, ըստ որի, նրանք առանձնակի դաժանությամբ Տ. Թադեւոսյանի առողջությանը ծանր վնաս են պատճառելը, որը հանգեցրել է մահվան:

Դեպքը տեղի է ունեցել 1,5 տարի առաջ, երբ 4 երիտասարդներ՝ Վալերի Աբրահամյանը, Սամվել Սարգսյանը, Սերգեյ Մխիթարյանն ու Էդգար Նազարյանը դաժան ծեծի են ենթարկել Թադեւոսյանին, քանի որ վերջինս ինտերնետային "ՕդնոկլասնիկÇ" սոցիալական ցանցում վատ հաղորդագրություն է գրել Լիդա Էդիգարյանին:

Մինչ այդ 4 երիտասարդներից եւս մեկը` Սամվել Սարգսյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Մյուս երկու երիտասարդները՝ Սերգեյ Մխիթարյանն ու Էդգար Նազարյանը հետախուզման մեջ են։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 1262 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: հաղորդագրության համար, ծեծել, odno, одноклассники, 7 տարվա ազատազրկման | Վարկանիշ: 5.0/1