Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 26/04/2024
Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » Օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել
12:04
Օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել

    Օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանի եւ նրա 14 հանցակիցների դեմ Օրենբուրգում ընթերցվել է մեղադրական դատավճիռը:

   Օրենբուրգի 44-ամյա բնակիչ Ռաշիդ Խաչատրյանի (Ռյուկզակ) եւ նրա հանցակիցների դեմ քրեական գործի քննությունն ավարտվել էր 2008թ. օգոստոսին: Նրանք մեղադրվում էին յուրացումների, դրամաշորթության, քաղաքացիների ունեցվածքի զավթման, քրեակատարողական հիմնարկների գործունեության ապակազմակերպման եւ սպանությունների մեջ: Գործով անցել են մոտ հարյուր վկաներ, ուսումնասիրվել են բազմաթիվ ապացույցներ: Քրեական գործը կազմել է 147 հատոր: Մեղադրական կողմը կարողացել է ապացուցել հանցավոր խմբի կազմակերպիչների եւ մասնակիցների մեղքը:

   Ռաշիդ Խաչատրյանը ծնվել է 1966-ին Մարտակերտում: 1997-ին Օրենբուրգի գաղութից դուրս գալուց հետո նա մտել է օրենքով գող Ալեքսանդր Իկոննիկովի` Իկոնայի հանցավոր խումբ եւ Մոսկվայում թագադրվել է որպես օրենքով գող: 1998-ին Իկոնան մահանում է, ինչից հետո Ռաշիդը դառնում է Օրենբուրգի մարզի "նայողը": Արդեն այդ ժամանակ նրա միջոցով է տեղի ունենում հերոինի տարանցումը Տաջիկստանից եւ Ղազախստանից Ռուսաստան:

 2005-ին Ռաշիդ Խաչատրյանը քրեական պատասխանատվության է ենթարկվում թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով: Ազատվելով 2006-ին` Խաչատրյանը հեռանում է Օրենբուրգից եւ գործերը հեռախոսով ղեկավարում է Երեւանից: Այդ հեռախոսային բանակցությունները ընկնում են իրավապահների վերահսկողության տակ: Օրենբուրգում ձերբակալվում են հանցավոր աշխարհի մի քանի հեղինակությունները: Չեզոքացվում է տեղական քրեական վերնախավը: Հայաստանի իրավապահների օգնությամբ Ռաշիդ Խաչատրյանը էքստրադիցիայի է ենթարկվում Ռուսաստան:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2448 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: вор в законе, Օրենքով գող, Ռյուկզակ, Ռաշիդ Խաչատրյան, рюкзак | Վարկանիշ: 5.0/2