Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 28/03/2024
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 30 » Նիգերիայից անհետացած 40 հազար աղջիկներին գտել են Մալիում՝ սեքս ստրուկների ճամբարում
14:36
Նիգերիայից անհետացած 40 հազար աղջիկներին գտել են Մալիում՝ սեքս ստրուկների ճամբարում


Նիգերացի կանայք աշխատանք գտնելու ակնկալիքով մեկնում են Եվրոպա, սակայն հայտնվում են "ստրուկների ճամբարում", որտեղ ստիպված են լինում զբաղվել մարմնավաճառությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նիգերիայի Թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային գործակալության տվյալներով՝ հազարավոր նիգերացի աղջիկներ, մեծամասամբ՝ անչափահասներ, աշխատանք գտնելու նպատակով մեկնել են արտասահան, սակայն հայտնվել են Մալիի հասարակաց տներում։

Այդ հասարակաց տները ղեկավարում են տարեց նիգերացի կանայք՝ "մադամները", ովքեր սեռական շահագործման են ենթարկում աղջիկներին՝ խլելով ամբողջ եկամուտը։

Խոսքը հարյուրավոր հասարակաց տների մասին է, որոնցից յուրաքանչյուրում աշխատում է" 200 աղջիկ։ Սեքս ստրուկների վերածված աղջիկների թիվը, ըստ գործակալության, հասնում է 40 000-ի։

Նրանց քայլերը հսկում են «մադամները» նրանք են որոշում, թե զոհերը ինչ պետք է անեն, որտեղ և երբ։

Այդ հասարակաց տներից շատերն ունեն նաև հատուկ աբորտի կլինիկաներ, որտեղ պտուղները հեռացվում են ժողովրդական մեթոդներով։

Գործակալությունը պարզել է նաև, թե տրանսպորտային ինչ միջոցներով են այդ կանայք տեղափոխվել Մալի։ Այժմ նրանք բանակցում են Մալիի ոստիկանության հետ՝ փորձելով փրկել և հայրենիք վերադարձնել այդ «զոհերին», քայլեր են ձեռնարկում մարդկանց առևտրին վերջ տալու, կազմակերպիչներին բացահայտելու և դատապարտելու ուղղությամբ։

Մալիի իշխանություններն այս խնդրի շուրջ որևէ մեկնաբանություն չեն արել։ Նշենք, որ Մալիում մարմնավաճառությունը օրինական է, սակայն ոչ անչափահասների մարմնավաճառությունը։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1728 | Հեղինակ: Vahe | Թեգեր: sexual trafficking, trafficking, Մալի, Աղջիկներ, Նիգերիա | Վարկանիշ: 5.0/1