Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 26/09/2017
Գլխավոր » 2010 » Հուլիս » 31 » Մումիան 30 տարի թոշակ է ստացել
20:38
Մումիան 30 տարի թոշակ է ստացել
Ճապոնացի Սոգեն Կատոն համարվում էր Տոկիոյում ամենաերկարակյաց մարդը, սակայն երբ պաշտոնյաները եկել են շնորհավորելու նրան 111-ամյակի կապակցությամբ, պարզվել է, որ ծերուկը վաղուց մահացել է և վերածվել մումիայի։

Պաշտոնյաների մոտ այդ կապակցությամբ կասկած է առաջացել այն բանից հետո, երբ «երկարակյացի» թոռնուհին տան շեմից հայտնել է, որ պապիկը չի ցանկանում տեսնել ոչ ոքի, հայտնում է BBC-ն։ Ընտանիքի մյուս անդամները նույնպես ավելի վաղ կանխում էին ծերունու հետ հանդիպելու սոցիալական ծառայությունների փորձերը։

Կատոյի տուն ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է նրան անկողնում զմռսված։
Ըստ հարազատների՝ ծերուկը մահացել էր դեռ 30 տարի առաջ, սակայն նրա ընտանիքը շարունակել է նրա անունով թոշակ ստանալ, ինչի արդյունքում կուտակվել է մոտ 100 հազար դոլար գումար։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 778 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Sogen Kato, Տոկիո, Մումիա, Սոգեն Կատո, Japan, Tokio, 30 | Վարկանիշ: 5.0/1