Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 28/03/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 23 » Մակ–Քարտնին Քլինթոնի համար հեռախոսով երգել է "The Beatles"-ի When I'm Sixty-Four երգը
21:55
Մակ–Քարտնին Քլինթոնի համար հեռախոսով երգել է "The Beatles"-ի When I'm Sixty-Four երգը


Փոլ Մակ–Քարտնին շնորհավորել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ծնունդը՝ հեռախոսով նրա համար երգելով "The Beatles"-ի երգերից մեկը։

Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Mirror-ը, մի անգամ Քլինթոնը, որը "The Beatles"-ի մեծ երկրպագու է, կատակով ասել էր իր անձնական օգնականներին, որ իր ծննդյան օրվա լավագույն նվերը կլիներ Մակ-Քարտնիից զանգ ստանալը։ Նախկին նախագահի շրջապատը չէր մոռացել նրա ցանկությունը։ Նրանք պայմանավորվել են Մակ-Քարթնիի հետ, և վերջինը օգոստոսի 19-ին զանգահարել է Քլինթոնին՝ շնորհավորելու նրա 64-ամյակը։

Այս առիթով Մաքարտնին ԱՄՆ 42-րդ նախագահի համար երգել է When I'm Sixty-Four ("Երբ ես դառնամ 64 տարեկան") երգը, որը "The Beatles"ի՝ 1967թ. լեգենդար Sgt Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի երգերից է։

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց, որ Բիլլ Քլինթոնը մահացու հիվանդ է, և որ նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել։ Թերևս այդ պատճառով ընկերներն ու հարազատները որոշել են կատարել նրա ցանկությունը՝ մտավախությամբ, որ այդպիսի հնարավորություն այլևս չեն ունենա։

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Փոլ Մակ-Քարտնին ԱՄՆ նախագահի առջև հանդես էր եկել Սպիտակ տանը՝ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի համար կատարելով բիթլերի հայտնի Michelle երգը։


"The Beatles" - I'm Sixty-Four

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1194 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Sgt Pepper's Lonely Hearts Club Ban, When I'm Sixty-Four, Քլինթոն, Michelle, The Beatles | Վարկանիշ: 5.0/1