Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Կիրակի, 17/12/2017
Գլխավոր » 2013 » Հուլիս » 11 » Այցելեցի զինվոր եղբորս Ղարաբաղի Մադաղիս զորամասում
23:44
Այցելեցի զինվոր եղբորս Ղարաբաղի Մադաղիս զորամասում

    Եղբորս զինկոմիսարիատից բանակ ճանապարհելիս ամուր գրկեցի, զսպելով արցունքներս ու կոկորդիս խեղդոցը, ասեցի`
"Հանգիստ եղի, ամեն ինչ լավ ա լինելու, հոգով-սրտով կողքիդ եմ լինելու, մեկ մեկ էլ ֆիզիկապես :)) ":
Ես էլ եմ շուտով գնում բանակ, վախենում էի երկու տարի չտեսնեմ եղբորս ու չկարողանամ պահել խոստումս: Սակայն մի քանի օր առաջ գնացել էի ԱՐՑԱԽ և միայնակ որոշեցի գնալ Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում տեղակայված զորամասը: Անցել էր մոտ 20 օր, ու ես նրա առաջին այցելուն էի:
Զորամասին մոտենալիս մոտ 20 կիլոմետր աշխարհից կտրված ամայի տարածք էր, ճանապարհը քարարոտ էր, իսկ զորամասին մոտենալիս մոտ մեկ կիլոմետր հեռու երևում էր թշնամու դիրքերը, և երբ պատկերացնում էի, թե որտեղ է ծառայում եղբայրս, ամբողջ մարմնովս դող էր անցնում:
Մոտեցա զորամասին և մուտքի մոտ սպասում էի, երբ տեսա թե ինչպես զինվորները շարքով անցնում են, ուշադրությամբ նայում էի շարքերի մեջ և քիչ հետո նկատեցի զարմանքից սառած երկու հարազատ աչքեր, որոնք ինձ էին նայում և երբ ձայն տվեցի, աչքերի զարմանքը վերածվեց հրճվանքի ու եղբայրս` "վայ, Արմեն? արա ախպերս ա ... ինչ կա ախպեր? էս ոնց ես եկել ?"
Ամուր գրկեցի եղբորս ու սկսեցինք զրուցել. ամեն ինչ կարգին էր:
Ի դեպ` նրանցից դեռ ոչ մեկին Հայաստանից տեսակցության չէին, եկել, դրա համար էր զարմացել: Ճաշարանից նոր էր եկել, ճիշտ ա հավի, բայց միս էր կերել , չնայած տեսնելով իմ բերած մի փոքր քաղցրավենիքն ասեց` "Ոնց որ մանկապարտեզի երեխին կինդեր շակալադ բերես,ոնց կուրախանա, այ տենց ես ուրախացա ":
Լիարժեք պատրաստ է և ուզում է դիրքեր բարձրանալ:
ՄԻ խոսքով` ամեն ինչ կարգին էր:
Հրաժեշտ տվեցի` հույս հայտնելով, որ երկու տարում դեռ կտեսնեմ:

Հ.Գ. Հուսով եմ ինձ ասված խոսքերն էլ իրականություն կդառնան:
 




Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 2594 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Արմեն Խաչիկյան, զինվոր, Մադաղիս | Վարկանիշ: 5.0/2