Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 6 » Լիոնել Մեսսին հավաքել է Օազիս խմբի կլոն-խումբ
14:50
Լիոնել Մեսսին հավաքել է Օազիս խմբի կլոն-խումբ
Արգենտինայի ազգային հավաքականի և FC Barcelona ի հարձակվող Լիոնել Մեսսին այնքան է խորացել Գալլահեր եղբայրների ստեղծագործություններով, որ ժամանակավորապես մոռացել է գնդակի մասին և ձեռքը կիթառ է վերցրել: 23-ամյա Մեսսին խումբ է հիմնադրել, որի ռեպերտուարը կազմված է Օազիսի երգերից: Ինքը` Մեսսին կկատարի Նոելի դերը: Հայտնի է, որ խմբի մեջ կա ևս մեկ ֆուտբոլիստ, բայց նրա անունը դեռևս հայտնի չէ:

Երգերը միակ բանը չեն, որ նորաստեղծ խումբը վերցրել է Օազիսից: Մեսսին կիսվեց լրագրողների հետ: «Մեր իմիջը կառուցված է 1990-ականների կեսերի Օազիսի ոճով: Մենք ունենք համապատասխան կեղծծամներ, հագուստ եւ արեւային ակնոցներ: Ես շատ ժամանակ եմ անց կացրել` փորձելով իմ շարժումները նմանեցնել Գալլահերի շարժումներին»:
Ֆուտբոլիստն արդեն հրավիրել է իր կուռքին` Նոելին, Լոնդոնում կայանալիք համերգին:
Մեսսին ծանոթացել է Օազիս խմբի ստեղծագործություններին հավաքականում իր թիմաակից Կառլոս Տևեսի միջոցով, ով մինչ այդ անձամբ ծանոթ է եղել Գալլահերի հետ:
«Անկեղծ ասած սկզբում ես չէի սպասում որ ինչ-որ շքեղ բան է լինելու, բայց նրանց երգերն ինձ դուր եկան: Հատկապես «Live Forever» и «Supersonic» երգերը»,-նշում է Մեսսին:
Երբ ֆուտբոլիստն իմացել է որ խումբը արդեն չկա, հայտարարել է, որ եթե Արգենտինան Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթի, ինքը չի խնայի փողը եւ անձամբ կխնդրի Նոելին եւ Լիամին մոռանալ կոնֆլիկտի մասին եւ գալա համերգ կազմակերպել ի պատիվ հաղթողների:
Սակայն, առաջին տեղը, ինչպես հայտնի է, գրավեց Իսպանիայի հավաքականը, եւ Գալլահեր եղբայրները այժմ իրենք կլսեն իրենց երգերը ուրիշի կատարմամբ:
Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1026 | Հեղինակ: Vahe | Թեգեր: Օազիս, Լիոնել Մեսսի | Վարկանիշ: 5.0/1