Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2013 » Մարտ » 11 » Կաթնամթերքն անհիմն թանկանում է` ապահովելով արտադրողների գերշահույթը
00:49
Կաթնամթերքն անհիմն թանկանում է` ապահովելով արտադրողների գերշահույթը

Վերջին շրջանում զգալիորեն աճում են կաթնամթերքի գները, մինչդեռ Հայաստանում կաթնամթերքի արտադրությունը իրականում կախված է ներքին անարատ կաթնարտադրության ինքնարժեքից, ներմուծվող կաթի փոշու գնից: Կաթնամթերքի ինքնարժեքը չի բարձրացել, ներմուծվող փոշու գինը չի աճել, յուղայնությունը հիմնականում նույնն է մնացել, սակայն գները կարծես թե օրեցօր են բարձրանում: Օրինակ` թթվասերի գինը` մի քանի ամիս առաջ 450 գրամ տարրայով թթվասերը արժեր 350 դրամ, այսօր այն արժի արդեն 450 և ավելի դրամ:
Իսկ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, հանգիստ հետևում է, թե ինչպես են արտադրողները գերշահույթ ստանում: Իսկ երբ հանրային բողոք կամ ընդվզում է սկսվում որևէ ապրանքատեսակի գնի չհիմնավորված թանկացման համար, և վերջապես գործը հասնում է դիվան բաշուն` ՏՄՊՊՀ-ին, ապա այն երկարատև նիստերի և գործընթացների արդյունքում տուգանում է արտադրող ընկերությանը և տուգանում գերշահույթի կեսն էլ չհասնող գումարի չափով:
Ահա քեզ տնտեսական մրցակցություն պետական պաշտպանություն: Որոշում է պաշտպանել սպառողին, երբ դանակն արդեն ոսկորին է հասել և տուգանում է սպառողներից գռփված գումարների շատ քիչ մասը: Արդյունքում` մեկ-երկու արտադրող բիզնեսմեն հարստանում է` աղքատացելով ժողովրդին:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 927 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: ՏՄՊՊՀ, թթվասեր, Արմեն Խաչիկյան, կաթնամթերք | Վարկանիշ: 5.0/1