Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 24/04/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 6 » Ջուլիա Ռոբերթսը դավանափոխ է եղել
19:34
Ջուլիա Ռոբերթսը դավանափոխ է եղել

Հոլիվուդյան դերասանուհի 42-ամյա Ջուլիա Ռոբերթսը հայտարարել է, որ ինքը հիդուիստ է: "Ես դավանում եմ հինդուիզմ",-հայտարարել է  Ջուլիա Ռոբերթսը: Դերասանուհու մայրը կաթոլիկ է եղել, իսկ հայրը՝ բապտիստ: Դերասանուհին որոշել է հինդուիզմ դավանել "Կեր, աղոթիր ու սիրիր" ֆիլմի նկարահանումների ժամանակ:  Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, Հնդկաստանում եւ Բալիի կղզում:

Այցելելով հինավուրց հնդկական սրբավայրեր, Ռոբերթսը չի կարողացել անտարբեր մնալ դրանց նկատմամբ: Այժմ դերասանուհին պարբերաբար այցելում է հնդկական եկեղեցի: Նոր ֆիլմում Ջուլիա Ռոբերթսը մարմնավորում է ամուսնալուծված մի կնոջ, ով ուղեւորվում է ճամփորդության՝ գտնելու ինքն իրեն: Աշխարհայացքի փոփոխությունն անդրադարձել է նաեւ պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ Ջուլիա Ռոբերթսի դիրքորոշման վրա: Այժմ նա հավաստիացնում է, որ իր երեխաները պետք է իրենց մոր դեմքին տեսնեն նրա ապրած տարիները:

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1547 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: հինդուիզմ, Հնդկաստան, աղոթիր ու սիրիր, Ջուլիա Ռոբերթս, Բալի, Կեր, Հոլիվուդ, Julia Roberts, հինդուիստ, Hinduism | Վարկանիշ: 5.0/1