Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 25/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Ժան Կլոդ Վանդամը հայկական քեֆի-ուրախության մեջ
15:01
Ժան Կլոդ Վանդամը հայկական քեֆի-ուրախության մեջ
         Հոլիվուդյան դերասան եւ մարզիկ Ժան Կլոդ Վանդամը ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Սակայն իր համար անսպասելիորեն հայտնվել է հայկական տոնախմբության կենտրոնում:

Հայ տաքսիստը, որ պետք է աստղին օդանավակայանից տեղափոխեր հյուրանոց, ճանաչելով դերասանին, անմիջապես նրան հրավիրել է իր մոր տարեդարձին: Վանդամը լավ քեֆ է արել, ապա գնացել Սոչիի գիշերային ակումբներից մեկը, եւ հյուրանոց է ժամանել միայն առավոտյան 5-ին:

Կազմակերպիչների համար Վանդամի հայտնվելը լավ սրտահովանք է եղել: Նրանք ուղղակի տառապում էին աստղի կորստից, եւ նրան դիմավորել են մեծ ուրախությամբ:

Ուշագրավ է, որ հաջորդ իսկ օրը, երբ տաքսի էին ուղարկում օդանավակայան՝ դիմավորելու Ֆյոդոր Եմելյանենկոյին, կազմակերպիչներն, իմանալով, որ նույն հայի տաքսին է, ետ են կանչել նրան եւ ուղարկել ուրիշ մեքենա:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1461 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Հայկական տոնախմբություն, Ժան Կլոդ Վանդամ | Վարկանիշ: 4.0/3