Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Կիրակի, 17/12/2017
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 18 » Իսլամը թույլ է տալիս Աստծուն էլ-փոստ ուղարկել "Էլ-փոստ Ալլահին?"
16:01
Իսլամը թույլ է տալիս Աստծուն էլ-փոստ ուղարկել "Էլ-փոստ Ալլահին?"

Թուրքիայի Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսը հեռուստատեսային հաղորդման ընթացքում իսլամի վերաբերյալ զարմանալի մեկնաբանությամբ է հանդես եկել։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Բաղազիչի համալսարանի դասախոս Յավուզ Սելիմ Քարաքըշլան, "Հանրապետության Ռամադանները" հաղորդման ընթացքում պատասխանելով հարցին, թե Արարիչը հասկանո՞ւմ է թուրքերեն աղոթքները, ասել է. "Իսլամը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն այն է, որ ձեռքի 2 ափը բացելու ժամանակ եւ առանց որեւէ տեխնիկական միջոցի, կապ է հաստատվում Աստծո հետ։  Դուք կարող եք խոսել ցանկացած լեզվով, միեւնույն է Աստված ձեզ լսելու է։ Մյուս կրոններում սա չկա։  Իսլամը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել Աստծո հետ: Այսօրվա բառապաշարով եթե ասենք, դա  Աստծուն էլ-փոստ ուղարկելու հնարավորություն է տալիս։ Եւ բոլոր էլ-փոստերը, ինչ լեզվով էլ լինեն, Աստված կարդում է։Ձեր բոլոր էլ-փոստերը Ալլահը կարդում է:Իմ կարծիքով, սա իսլամում մարդկանց ուրախացնող մի յուրահատկություն է":

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 773 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Թուրքիա, Իսլամ, ԱՍՏՎԱԾ, ուղիղ կապ հաստատել Աստծո հետ, email, Ալլահ, էլ-փոստ | Վարկանիշ: 5.0/1