Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 17/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 22 » Իրաքում հիմնադրվել է էշերի կուսակցություն
14:27
Իրաքում հիմնադրվել է էշերի կուսակցություն

Հյուսիսային Իրաքում Էշերի պաշտպանության միությունը հիմնել է «Ավանակ» անունով կուսակցություն:

El Arabiye հեռուստաալիքի փոխանցմամբ` կուսակցության նախագահ ընտրված Ամր Քալուլը հայտարարել է, որ իրենց նորաստեղծ կուսակցությունը պատրաստ է մարտահրավեր նետել տարածաշրջանում գործող մյուս կուսակցություններին։

Համոզմունք հայտնելով, որ մարդիկ ժամանակի ընթացքում կընտելանան կուսակցությանն անվանը, Քալուլը հայտարարել է. «Իսկ ինչո՞ւ չենք սիրում այդ կենդանուն և նրա անունն օգտագործում ենք որպես վիրավորանք: Պետք է լավ իմանանք, որ ավանակը նույնպես իրավունքներ ունի: Ավանակին շատ սիրելու պատճառով մենք նախ այդ կենդանու պաշտպանության միություն հիմնեցինք, հիմա էլ` կուսակցություն»:

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1868 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Իրաք, Էշերի կուսակցություն | Վարկանիշ: 5.0/1