Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 28/03/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 5 » Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ճերմակել է ու ճաղատացել
20:49
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ճերմակել է ու ճաղատացել
"Պապարացի" ամսագիրը հրապարակել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի լուսանկարը, որտեղ նրա մազերը թափած են ու սպիտակած եւ մեկնաբանություններ է գրել: Ըստ ամսագրի, այս տարի հեռուստաաստղը դառնում է 36 տարեկան, ինչը հարավային արյուն ունեցող տղամարդու համար բավական սոլիդ  տարիք է: Իսկապես, Գարիկն արդեն ամուսնացած է, ունի դուստր` Ժասմին անունով,  եւ որդի` Դանիել անունով ու հիմա հայտնվել եմ մեծ լինելու այլ ապացույցներ:

"Երեկ պապարացիները նրան տեսել են Ռիժսկի կայարանում: Ճանապարհից հոգնած, ակնոցներով, ճերմակած քունքերով եւ նկատելի ճաղատով Մարտիրոսյանը համարյա անճանաչելի է եղել: Կարճ կտրած մազերը էլ ավելի էին ընդգծում նրա դիմագծերի փոփոխությունը: Նրա շապիկի վրայի մակագրությունը` «Պառկեցրեք ինձ քնելու եւ ես կարող եմ վերածնվել", արտիստի կերպարին ողբերգականություն էին ավելացնում: Գարիկի կողքին նրա կինը փխրուն դեռահաս էր հիշեցնում: Բարեբախտաբար, ընտանեկան հոգսերը եւ երկու երեխաների առկայությունը Ժաննայի արտաքին տեսքի վրա նվազագույն ազդեցությունն են ունեցել»,- գրել է պարբերականը:



By ArmenRock

Ես էս նորությունը իմանալուն պես իրոք տխրեցի, որովհետև Գարիկ Մարտիրոսյանը շատ լավ հումորիստ ա ու շատ բարձր ա պահում հայերի պատիվը:Նաև էն, որ ինքը բավականին գեղեցիկ ա, ու շատերի մոտ ինքը հայ տղամարդու կերպար ա ձևավորում,նենց որ եթե ինքը իրա կերպարը ինչ-որ չափով կորցնի, դրանից հայերն էլ են մի քիչ տուժում:


Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1202 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: qyachal, garik martirosyan, Գարիկ Մարտիրոսյան | Վարկանիշ: 5.0/1