Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 2 » Հայհոյանքի էֆեկտը, լորձաբորբոսը և գուլպան՝ ճտքավոր կոշիկների վրայից. շնորհվել են հականոբելյան մրցանակները
12:41
Հայհոյանքի էֆեկտը, լորձաբորբոսը և գուլպան՝ ճտքավոր կոշիկների վրայից. շնորհվել են հականոբելյան մրցանակները


Հարվարդի համալսարանում անցկացվել է այսպես կոչված Հականոբելյան մրցանակների 20-րդ մրցանակաբաշխությունը։ Դրանք շնորհվում են այն հայտնագործությունների համար, որոնք «մարդկանց ստիպում են նախ ծիծաղել և հետո՝ մտածել»։ Այս մասին գրում է MSNBC–ն։

Մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել լորձաբորբոսը, որն օգտագործել են ճապոնացի գիտնականները տրանսպորտային հաղորդակցության լավագույն տարբերակը նախագծելու համար։ Նրանք ուտելիքի փոքրիկ կտորներն այնպես են դասավորել, որ դրանք համապատասխանեն Տոկիոյի երկաթուղային հանգույցների դիրքին, իսկ մեջտեղում տեղադրել են սունկ։ 26 ժամ անց «քարտեզի վրայի կետերը» միավորվել են։

Հականոբելյան մրցանակ են ստացել, օրինակ, այն գիտնականները, ովքեր ապացուցել են, որ հայհոյանքը մեղմում է ցավը։

Ֆիզիկոսները մրցանակ են ստացել այն բանի համար, որ ապացուցել են՝ ձմռանը սառույցի վրա ավելի քիչ են ընկնում նրանք, ովքեր ճտքավոր կոշիկների վրայից գուլպա չեն հագնում։

Առողջապահության ոլորտում մրցանակ է ստացել այն գիտնականը, ով ապացուցել է՝ մանրէները սիրում են մորուքավոր գիտնականներին, իսկ քիմիկոսներն արժանացել են մրցանակի՝ նավթի ու ջրի խառնուրդն անհնարին համարելու մասին առասպելը հերքելու համար։

Կենսաբանության ոլորտում մրցանակ է ստացել չղջիկների օրալ սեքսի փաստագրական նկարագրումը։ Չինացի գիտնականների մոտ հարց է առաջացել՝ արդյո՞ք այդ զբաղմունքն էվոլուցիոն տեսակետից նշանակություն ունի, թե՞ պարզապես դուր է գալիս չղջիկներին։

Մենեջմենթի ոլորտում հականոբելյան մրցանակ շնորհվել այն հայտնագործության համար, ըստ որի, առավել էֆեկտիվ է բարձրացնել ոչ թե այն աշխատակիցների պաշտոնը, ովքեր մյուսներից լավ են աշխատում, այլ դա անել պատահականության սկզբունքով։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1207 | Հեղինակ: Vahe | Թեգեր: գուլպա, Հականոբելյան մրցանակ, հայհոյանք, MSNBC, լորձաբորբոս | Վարկանիշ: 5.0/2