Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 28/03/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Հայաստանը երջանկության ցուցանիշով 155 երկրներից 110–րդն է
16:05
Հայաստանը երջանկության ցուցանիշով 155 երկրներից 110–րդն է

Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ բնակվում են Սկանդինավյան երկրներում։ Gallup–ի իրականացրած համաշխարհային հարցման արդյունքում պարզվել է, որ ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդեռլանդները, ցանկը գլխավորում է Դանիան։

Հայաստանը 110–րդ հորիզոնականը կիսում է աֆրիկյան Նամիբիայի և Անգոլայի հետ, Ադրբեջանը, Թուրքիան և Ղրղըզստանը կիսում են 103–րդ տեղը, Վրաստանը՝ 115–րդ տեղում է։

Ինչպես գրում է Forbes–ը, բոլոր այս երկրներն ունեն բարեկեցության բարձր մակարդակ։ Աֆրիկայում ամենաերջանիկը մալավացիներն են։ ԱՄՆ–ը Ավստրիայի հետ կիսում է 14–րդ և 15–րդ տեղերը, Ճապոնիան 81–րդն է, Գերմանիան՝ 33–րդը, Ֆրանսիան՝ 44–րդը։ Հետաքրքիր է, որ Թուրքմենստանը զբաղեցրել է 18–րդ հորիզոնականը։ Ամենադժբախտ մարդիկ ապրում են Տոգոյում։

155 երկրների շարքում Ռուսաստանը զբաղեցնում է 73–րդ տեղը, Ուկրաինան 74–րդն է։ Ավելի երջանիկ են իրենց զգում բելառուսցիները՝ 54–րդը։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1244 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Երջանկություն | Վարկանիշ: 0.0/0