Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 18 » Հայ ուսուցիչները սեպտեմբերի 1-ին կերդվեն, "Հայ ուսուցչի երդման" տեքստը
17:18
Հայ ուսուցիչները սեպտեմբերի 1-ին կերդվեն, "Հայ ուսուցչի երդման" տեքստը


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել "Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին": Համաձայն այդ հրամանի՝ հաստատվել է "Հայ ուսուցչի երդումը" և կազմակերպման ընթացակարգը: 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն աշակերտները և ծնողները, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը:

Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարությունը, որը տարածել է "Հայ ուսուցչի երդման" տեքստը. 
"Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ` պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը: Երդվու՜մ եմ:
Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության գործին: Երդվու՜մ եմ:

Երդվում եմ` լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված և այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով: Երդվու՜մ եմ:
Երդվում եմ` ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Երդվու՜մ ենք:
Երդվում եմ` բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը: Երդվու՜մ ենք"։

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1126 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: սուրբ անունը, Հայ ուսուցչի երդման տեքստ, ՀՀ կրթության և գիտության նախարարութ, Երդվե, Արմեն Աշոտյան, սեպտեմբերի 1, Հայ, ուսուցիչներ | Վարկանիշ: 5.0/1