Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Կիրակի, 17/12/2017
Գլխավոր » 2010 » Հուլիս » 23 » Գարիկ Մարտիրոսյանն ու Միշա Գալստյանը՝ ռուսաստանյան աստղերի թոփ-50 վարկանիշում. «Ֆորբս»
17:47
Գարիկ Մարտիրոսյանն ու Միշա Գալստյանը՝ ռուսաստանյան աստղերի թոփ-50 վարկանիշում. «Ֆորբս»
«Ֆորբս» ամսագիրը կազմել է ռուսաստանյան աստղերի թոփ-50 վարկանիշը՝ հաշվի առնելով նրանց եկամուտները, տպագիր ԶԼՄ-ներում հիշատակումները և yandex.ru պորտալում վերջին տարվա ընթացքում կատարված հարցումները։

Ռուսաստանցի գլխավոր աստղը թենիսիստուհի Մարիա Շարապովան է։ «Ֆորբսը» վերջին տարվա նրա եկամուտները գնահատել է 25 մլն դոլար։

Նրան հետևում է երգչուհի Ալլա Պուգաչովան։ Նա վաստակել է 4,5 մլն դոլար, բայց առաջատարն է տպագիր ԶԼՄ-ներում հիշատակմամբ (394 անգամ), իսկ yandex.ru-ում նրա անունով կատարվել է 2 մլն 754 հազար 600 հարցում։

Երրորդ տեղը գրավում է հոքեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, չորրորդը՝ Քսենյա Սոբչակը, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը։

Այնուհետև հերթականությունն այսպիսին է՝ Դիմա Բիլան, Ֆիլիպ Կիրկորով, Եվգենի Պլյուշչենկո, Գրիգորի Լեպս, Վալերիա։ 15-րդ տեղում Պուգաչովայի դուստրն է՝ Կրիստինա Օրբակայտեն, իսկ պրիմադոննայի ներկայիս ընկերը՝ Մաքսիմ Գալկինը, 12-րդն է։
Ցանկը եզրափակում է գրող Դարյա Դոնցովան՝ այդ ոլորտի միակ ներկայացուցիչը։

Ցանկում ամենամեծ ներկայացուցչությունը պահպանել է փոփ երաժշտությունը. 2010թ. վարկանիշում 18 հորիզոնական զբաղեցրել են մենակատարներն ու երաժշտական խմբերը։

14 հորիզոնական զբաղեցրել են մարզիկները։ Ընդ որում, նրանց բաժին է հասնում ռուսաստանցի աստղերի թոփ 50-ի ընդհանուր եկամուտի գրեթե կեսը՝ 78,5 մլն դոլար։

Վարկանիշում տեղ գտած երրորդ խումբը հեռուստատեսության և հումորի ներկայացուցիչներն են։ Comedy Club-ի փակվելու արդյունքում Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Պավել Վոլյան և Սերգեյ Սվետլակովը հայտնվել են ցանկում իրենց անձնական եկամուտների և բնակչության շրջանում ժողովրդականության շնորհիվ։

Նշենք, որ Շարապովան արդեն 6-րդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes-ի կազմած ռուսաստանցի գլխավոր աստղերի վարկանիշը։ Նախորդ տարի երկրորդ տեղում Comedy Club-ն էր, իսկ Պուգաչովան 4-րդ հորիզոնականում էր։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 858 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Միշա Գալուստյան, Գարիկ Մարտիրոսյան, Ֆորբս | Վարկանիշ: 5.0/1