Գլխավոր » 2010 » Հուլիս » 20 » Ցեխամարտ, վազք ցեխի մեջ և մրցույթ «ցեխի արքա» տիտղոսի համար. «կեղտոտ» փառատոներ
17:48 Ցեխամարտ, վազք ցեխի մեջ և մրցույթ «ցեխի արքա» տիտղոսի համար. «կեղտոտ» փառատոներ | |
Ասիայում անցկացվել է միանգամից երկու «կեղտոտ» միջոցառում։ Դրանցից առաջինը՝ Պորյոնի ամենամյա 13-րդ ցեխի փառատոնը, տեղի է ունեցել Հարավային Կորեայում։ Ծրագրում տեղ են գտել այնպիսի զվարճանքներ, ինչպիսիք են ցեխամարտը, վազքը ցեխի մեջ, մրցույթ «ցեխի արքա» տիտղոսի համար և այլն։ Իսկ Ֆիլիպիններում Տաոնգ Պուտիկ փառատոնին (Ցեխոտ մարդկանց փառատոն) կաթոլիկները լողացել են ցեխի մեջ։ Միջոցառման ժամանակ կաթոլիկ հանրության անդամները իրենց պատում են ցեխով, բանանի տերևներով, ճյուղերով՝ փառաբանելով Հովհաննես Մկրտչին։ | |
|