Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 20/04/2024
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 30 » Բրազիլացին երեք տարի ապրել է դանակը գլխում
14:34
Բրազիլացին երեք տարի ապրել է դանակը գլխում


Բրազիլիայի բնակիչ Էդիելսոն Նասիմենտոն երեք տարի շարունակ ապրել է 10 սմ դանակը գլխում: Եվ միայն օրեր առաջ բրազիլացի բժիշկներին հաջողվել է երեք ժամ տևած վիրահատությունից հետո հանել երիտասարդի գլխում գտնվող երկաթի կտորը:

Բրազիլական լրատվամիջոցների փոխանցմամբ` դանակը 29-ամյա Նասիմենտոյի գլխում հայտնվել էր վիճաբանության հետևանքով 2007թ.:

«2007թ. մի բարում վիճաբանություն տեղի ունեցավ: Տուն վերադառնալիս հարձակվեցին ինձ վրա և դանակահարեցին: Բժիշկները հեռացրեցին միայն դանակի կոթը` ասելով, որ եթե հանեն դանակն ամբողջությամբ, կվնասեն ուղեղս»,- պատմել է տուժածը` ավելացնելով, որ երեք տարի շարունակ ուղղակի տանջվել է սարսափելի գլխացավերի պատճառով:

«Ի վերջո, որոշեցի գնալ վիրահատության: Այժմ ինձ շատ լավ եմ զգում»,- ասել է Նասիմենտոն:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1279 | Հեղինակ: Vahe | Վարկանիշ: 5.0/1