Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » Արմեն Խաչիկյան

Ներկայացնում եմ զինվորական ծառայության վերաբերյալ իմ հարցազրույցը razm.info-ին: (http://razm.info/14303)


Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 1854 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/07/2013



    Եղբորս զինկոմիսարիատից բանակ ճանապարհելիս ամուր գրկեցի, զսպելով արցունքներս ու կոկորդիս խեղդոցը, ասեցի`
"Հանգիստ եղի, ամեն ինչ լավ ա լինելու, հոգով-սրտով կողքիդ եմ լինելու, մեկ մեկ էլ ֆիզիկապես :)) ":
Ես էլ եմ շուտով գնում բանակ, վախենում էի երկու տարի չտեսնեմ եղբորս ու չկարողանամ պահել խոստումս: Սակայն մի քանի օր առաջ գնացել էի ԱՐՑԱԽ և միայնակ որոշեցի գնալ Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում տեղակայված զորամասը: Անցել էր մոտ 20 օր, ու ես նրա առաջին այցելուն էի:
Զորամասին մոտենա ... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 3446 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 11/07/2013

Արտույտների ագարակը
Արտույտների ագարակը (La Masseria DelleAllodole) Հայոց ցեղասպանության մասին 2007թ.-ին նկարահանված իտալական ֆիլմ է: Ֆիլմը նկարահանվել է Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից:
Դերերում` Պաս Վեգա (Նունիկ), Մորից Բլիբետրեու(Յուսուֆ), Արսինե խանջյան(Արմինե Ավագյան), Չեկի Կարիո(Արամ Ավագյան), Մուհամեդ Բաքրի(Նազիմ):

Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆիլմը "Արտույտների ագարակ" անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է: Ագարակում անցկացվում է ընտանիքի հոր` բարձաստիճան հոգևորականի հուղարկավորության արարողությունը, որին ներկա է Թուրքական բանակի գնդապետ Արկանը, որպես Թուրքիայի իշխանությունների ներկայացու
Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 7824 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/04/2013

Մայրիկ ֆիլմ  ''Մայրիկ'' և "Փողոց Պարադի, տուն 588".

Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.-ին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն: Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով Անրի Վերնոն նկարահանում է «Մայրիկ" և  (Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում): Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին: Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985թ-ին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով: Գրքի հայերեն տարբերակը հր

Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 12284 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/04/2013


Շնորհավորում եմ Ձեր ամանորն ու Սուրբ ծնունդը, Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություն և ամենայն բարին: Թող որ 2013-ը բոլորիդ համար լինի երջանկության, հաջողությունների և նորանոր ձեռքբերումների տարի, թող որ այս տարի իրականան Ձեր բարի և նվիրական երազանքները!!!

Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 2467 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 01/01/2013



  2006թ.-ի այս օրը Ոստիկանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի և հասարակական կարգը խախտելու համար Ոստիկանության շենքի հենց դիմացից տեղափոխվեցի Վանաձորի ոստիկանության անչափահասների գործերով բաժին: Ցուցմունք տալուց հետո գիշերն ազատ արձակվեցի, որից հետո ես և իմ ընկերները խնդիրներ չունեցանք, սակայն կարևորը դասեր քաղեցինք: Այդ օրվանից հետո մանրամասն ուսումնասիրեցի ոստիկանական համակարգը ու մշտապես փորձում եմ հեռու մնալ այս հա
մակարգից, իսկ, երբ կարիք է լինում, այդ դեպքում իմ իրազեկվածությունը ջախջախում է ոստիկանական երբեմն անգրագետ աշխատակիցներին:
Այդ օրից անցել 6 տարի, սակայն իմ վերաբերմունքն ու դիրոքորոշումը ոստիկանության համակարգի հանդեպ էականորեն չի փոխվել: Ցավոք, ես դեռ ականատես եմ լինում մասնագիտական էթիկայի, գիտելիքների ու պարզապես մարդկային արժեքների կարիք ու անհրաժեշտություն ունեցող ոստիկանական աշխատակիցների:
06, դեկտեմբեր, 201 ... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 1668 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 06/12/2012



     Վերջերս հիշեցի, որ ես մի ժամանակ բլոգ եմ ունեցել. լավ էր որ հիշում էի դոմենը, հավաքեցի www.armen.do.am  ու ................
Հասկացա, որ կամ պետք է փակել կամ նորից վերսկսել, ու որոշեցի վերսկսել,
քանզի-վասնզի (beeline-ի գովազդի տատի ©) վերջին 6-7 ամսվա սոց. ցանցերում և շուրջ երկու տարվա բլոգային պասիվությունս իր խոսքն ասեց, բավականին ասելիք կա, որ կարելի է բլոգային փոստերի միջոցով էլ փորձել ասել: Քաղաքական թոհուբոհը (լավ բառա չէ? :Ճ) այլևս անցյալում են ու փոստերում քաղաքական կոնտեքստ չի փնտրվի:Եվ վերջապես Հայաստանյան իրականության մեջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում. հասարակական, արժեքանորմատիվ,  հոգևոր-մշակութային, քաղաքական, տնտեսական ու մնացած բոլոր համակարգերին փոփոխություններ և/կամ լճացումներ են բնորոշ ու կարելի է ուսումնասիրել, վերլուծել, խոսել, քննադատել կամ պարզապես ղժժալ որոշակի դեպքերի ու դեմքերի վրա:
Մինչ հիմա բլոգում կար ընդամենը 3 ինձ դուրեկան հոդված, մոտ 20 նորմալ, բայց այլևս թեմատիկ սպառված հոդվածներ, իսկ մնացածի համար թերևս ցավում եմ ու  նաև ցավում եմ ու շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ դիտողերից, ովքեր կարդացել են:) ... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 1535 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 20/05/2012


Առանց մեկնաբանությունների - No Comment


Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 8005 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 05/11/2010

Ողղակի շատ դժվար ա քո լեզվով(գրականոտ էլի) պատասխանել քեզ Սոֆֆ ջան,էսօր կամ վաղը կտեսնեմ քեզ ու իմ լեզվով կպատասխանեմ քեզ(ոչ գրական լեզվով,էն իմ սիրած խոսելաձևով<<Բոնիիիիի???ես ուր ես գնում???    Բոնի????>>):թե չե սենց գրական էէէէ.դե  հաաա,ես ել եմ ուզում մի բան գրեմ` օրինակ էն,որ իմ շատ ընկերների մեջ էլ կան մարդիկ`լավ մարդիկ ու լավ մարդ լինելով հանդերձ լավ ընկերներ,որոնք ինձ համար ավելին են քան ընկերը, Օրինակ Վահեն,Արմենը,Booch-ը,Կարոն,Դավոն,Յուկը(Յուրին)...ու տենց էլի մի քանիսը,
իրանք իմ 10%-ներն են,ոնց որ կինն ու տղամարդն են կեսեր այսինքն 50%-ներ,նենց էլ իմ ամեն ընկերը իմ մեջ ունի իր 10%-ը,շատերը կարող ա ճիշտ չհասկական,բայց ես ասում եմ էն ինչը զգում եմ:Ոնց ա որ Վահեի կամ օրինակ Արմենի հետ եմ լինում ու մենք ինչ որ մի միջավայրում ենք լինում և քանի որ մենք իրար շատ լավ ենք հասկանում մեր բոլոր արած քայլերը կամ խոսացածները իրար լրացնում են(էս երևույթը երևի շատերի մոտ ա լինում),այսինքն մենք իրար լրացնելով ենք դառնում ինչ որ կերպար,որ ուրիշ մարդկանց մոտ տպավորվում ա:իսկ եթե իրար հետ չենք լինում,մենք զգում ենք,որ մեր մեջ մի բան էն չի(մեր 10%-ը մեր հետ չի) ու մենք մեզ նենց չենք դրսևորում,ոնց որ ուզում էինք:Այ էտ ա 10%-ը, էտ ա ԸՆԿԵՐԸ (իմ կարծիքով):
Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 1406 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/07/2010

Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 1294 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/07/2010