Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 20/04/2018
Գլխավոր » 2010 » Հուլիս » 15 » Արգենտինան օրինականացնում է միասեռ ամուսնությունները
21:14
Արգենտինան օրինականացնում է միասեռ ամուսնությունները

Արգենտինան դարձավ լատինաամերիկյան առաջին երկիրը, որտեղ կօրինականացվեն միասեռ ամուսնությունները։ Այսօր Սենատը Պատգամավորների պալատի օրինակով «կողմ» է քվեարկել համապատասխան օրենքին։

Միասեռ ամուսնությունները թույլատրող և նման ընտանիքներին որդեգրման իրավունքով օժտող օրենքը թեժ քննարկումների առիթ է դարձել արգենտինյան հասարակությունում։ 14-ժամյա բանավեճից հետո Սենատի 33 անդամ «կողմ» է քվեարկել բանաձևի ընդունմանը, 27-ը՝ «դեմ», 3-ը՝ «ձեռնպահ»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ավելի վաղ օրինագծի ընդունմանը կողմ էր արտահայտվել Արգենտինայի նախագահ Կրիստիանա Կիրշները և խորհրդարանի ստորին պալատի անդամները։ Ուղղումներին կտրականապես դեմ է հանդես եկել կաթոլիկ եկեղեցին և պահպանողականները։

Արգենտինան, այսպիսով, դարձավ աշխարհում 9-րդ, իսկ Լատինական Ամերիկայում՝ 1-ին երկիրը, որը թույլատրեց իր քաղաքացիներին ամուսնանալ նույն սեռի ներկայացուցչի հետ։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 807 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: միասեռ ամուսնություններ, Արգենտինա, Argentina, homosexuals | Վարկանիշ: 5.0/1