Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Առաջարկում են բանակ տանել բոլոր 18 տարին լրացածներին, իսկ ծառայությունը դարձնել 1,5 տարի
17:52
Առաջարկում են բանակ տանել բոլոր 18 տարին լրացածներին, իսկ ծառայությունը դարձնել 1,5 տարի

ՀՀ Հանրային Խորհրդի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի ենթահանձնաժողովը հուլիսի 15 ի նիստում քննարկելով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ կրթության հիմնախնդիրներին առնչվող բաց նամակում ամփոփված առաջարկությունները, հավանություն է տվել 18 տարին լրացած և զինծառայության ենթակա բոլոր երիտասարդների՝ բանակում ծառայելու, իսկ պարտադիր զինծառայությունը 1 և կես տարի դարձնելու առաջարկությանը:

Ենթահանձնաժողովն իր հերթին առաջարկել է հայերենի, ռուսերենի, անգլերենի, հայոց պատմության և մաթեմատիկայի պարտադիր ուսուցումը բանակում: 
Քննարկվել են նաև ավագ դպրոցին առնչվող առաջարկությունները:

Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդից ստացված հաղորդագրությունը։

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1183 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Հայկական բանակ, հանրային խորհուրդ | Վարկանիշ: 0.0/0