Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 25/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 15 » Ամերիկյան Սահմանադրությունը թույլ է տալիս եթերում հայհոյել
21:16
Ամերիկյան Սահմանադրությունը թույլ է տալիս եթերում հայհոյել

Հեռուստաեթերում և ռադիոեթերում սեռական բնույթի հայհոյանքներն արգելելը խոսքի ազատության սահմանափակում է։ Այսպիսի որոշում է կայացրել Մանհեթենի վերաքննիչ դատարանը, ըստ որի, Կապի դաշնային հանձնաժողովի՝ եթերում անպարկեշտ արտահայտություններն արգելելու որոշումը հակասում է ԱՄՆ սահմանադրությանը։ Այս մասին հաղորդում է АФ-ը:

Նշենք, որ այսպիսի արգելք կիրառելու անհրաժեշտություն է առաջացել այն պատճառով, որ եթերում հաճախ հայհոյանքներ են հնչեցնում շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց անպատժելի են համարում։ Ի դեպ. եթերում անպարկեշտ խոսքեր ասելու մեծ հակում ունի մեր հայրենակից՝ երգչուհի Շերը։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1221 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: հայհոյել, եթեր, USA | Վարկանիշ: 5.0/1