Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 26/04/2024
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 30 » Ամերիկացիները կգաղտնալսեն նաև Skype-ը
14:40
Ամերիկացիները կգաղտնալսեն նաև Skype-ը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստվում է Կոնգրես մտցնել մի օրինագիծ, որը հաղորդակցական ծառայությունների մատկարարներին ու սոցիալական ցանցերին կստիպի տեղեկատվություն "որսալ" իշխանությունների համար։

Սկանդալային օրինագծի մասին, որն Օբամայի վարչակազմը ծրագրում է օրենսդիրների դատին հանձնել հաջորդ տարի։ Ըստ էության՝ պաշտոնյաները ցանկանում են, որ Կոնգրեսը կապ ապահովող բոլոր ծառայություններից, ներառյալ՝ BlackBerry-ն՝ իր ծածկագրված էլեկտրոնային փոստով, և սոցիալական ցանցերից, ինչպիսին է Facebook-ը, ինչպես նաև անմիջական շփման ծրագրային ապահովման մատակարարներից, ինչպիսին է Skype-ը, պահանջի ձեռք բերել տեխնիկական հնարավորություններ՝ խոսակցությունները լսելու հրամաններ կատարելու համար»,- նշում է պարբերականը։
Մեծ համբավ ունեցող ծառայություններին կստիպեն սովորել "որսալ" ու գաղտնազերծել օգտատերերի ծածկագրված հաղորդագրությունները։ Այսպիսով՝ ԱՄՆ-ի իշխանությունները հույս ունեն հայտնաբերել ահաբեկիչներին ու հանցագործներին։
Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրավաբան Վալերի Կապրոնին վստահեցնում է, որ գերատեսչությունը լիազորությունների ընդարձակում չի խնդրում։ ՀԴԲ-ն միայն փորձում է հասնել տեխնոլոգիաների զարգացման հետևից՝ խոսակցությունների մոնիտորինգի հարցում իր հնարավորությունները պահպանելու համար։ ԱՄՆ-ում դեռ 1994թ. հեռախոսային ցանցերին ստիպեցին տեխնոլոգիաներ մշակել՝ խոսակցությունները գաղտնի լսելու համար։ Նոր օրինագծում կապի ծառայությունների մատակարարներին կարող են ստիպել համագործակցել իրավապահների հետ տուգանքների վախի ներքո:
Որոշ իրավապաշտպաններ ու ինժեներներ արդեն քննադատել են օրինագծի դրույթները։ Իրավապաշտպանները քննադատել են անձնական կյանքին միջամտելու համար, իսկ ինժեներները նշում են, որ գործառույթների "որսն" ու գաղտնազերծումը կարող են օգտագործել հակերները։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Սենատում կոմիտեների մակարդակով
ավարտվել է կիբերտարածության պաշտպանության մասին օրինագծի 
համաձայնեցումը։ Օրինագիծը կարող է նախագահին իրավունք տալ
անհետաձգելի միջոցներ կիրառել ծայրահեղ կարևոր ենթակառույցների
պաշտպանության հարցում՝ "ինտերնետ անջատիչի միացման/
անջատման" ճանապարհով։ 

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1277 | Հեղինակ: Vahe | Թեգեր: Բարաք Օբամա, ԱՄՆ, skype, Հետախուզությունների դաշնային բյուրո | Վարկանիշ: 5.0/1