Գլխավոր » 2010 » Հուլիս » 26 » Աղավնին ծրտել է Kings of Leon-ի բաս կիթառահարի բերանի մեջ. համերգը խափանվել է
14:18 Աղավնին ծրտել է Kings of Leon-ի բաս կիթառահարի բերանի մեջ. համերգը խափանվել է | |
Դիպուկահար աղավնին ձախողել է ամերիկյան հանրաճանաչ ռոք խմբի, «Գրեմի» մրցանակի դափնեկիր Kings of Leon-ի համերգը: New York Post պարբերականի փոխանցմամբ` ամերիկյան Սենթ Լյուիս քաղաքում կազմակերպված համերգի ժամանակ աղավնի ծրտել է է Kings of Leon-ի բաս կիթառահար Ջարեդ Ֆոլոուիլի բերանի մեջ, ինչի պատճառով համերգը դադարեցվել է, իսկ վաճառված տոմսերի գումարը վերադարձվել է հանդիսատեսին: Kings of Leon-ի հարվածային երաժիշտ Նաթհան Ֆոլոուիլը համերգից հետո Twitter սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով երկրպագուներից: | |
|