Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » Նորությունների արխիվ
« 1 2 3 4 5 ... 14 15 »


 

  TVGOLO-ն ներկայացրել է 2010/11 մրցաշրջանի 75 լավագույն գոլերը: Վերոնշյալ ցանկում տեղ են գտել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղերի գոլերը, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Ֆիլիպո Ինձագին, Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն, Դիմիտար Բերբատովը, Ալեքսիս Սանչեսը, Ջովանի դոս Սանտոսը, Ժունինյոն, Յարե Լիթմանենը, Գարեթ Բեյլը, Սամիր Նասրին, Դեյան Ստանկովիչը և այլոք:

 
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1515 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/07/2011


    Օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանի եւ նրա 14 հանցակիցների դեմ Օրենբուրգում ընթերցվել է մեղադրական դատավճիռը:

   Օրենբուրգի 44-ամյա բնակիչ Ռաշիդ Խաչատրյանի (Ռյուկզակ) եւ նրա հանցակիցների դեմ քրեական գործի քննությունն ավարտվել էր 2008թ. օգոստոսին: Նրանք մեղադրվում էին յուրացումների, դրամաշորթության, քաղաքացիների ունեցվածքի զավթման, քրեակատարողական հիմնարկների գործունեության ապակազմակերպման եւ սպանությունների մեջ: Գործով անցել են մոտ հարյուր վկաներ, ուսումնասիրվել են բազմաթիվ ապացույցներ: Քրեական գործը կազմել է 147 հատոր: Մեղադրական կողմը կարողացել է ապացուցել հանցավոր խմբի կազմակերպիչների եւ մասնակիցների մեղքը:

   Ռաշիդ Խաչատրյանը ծնվել է 1966-ին Մարտակերտում: 1997-ին Օրենբուրգի գաղութից դուրս գալուց հետո նա մտել է օրենքով գող Ալեքսանդր Իկոննիկովի` Իկոնայի հանցավոր խումբ եւ Մոսկվայում թագադրվել է որպես օրենքով գող: 1998-ին Իկոնան մահանում է, ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2438 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/07/2011

 

Էս ամենը կարդալով, լսելով ու տեսնելով մի բան ա մտքիս գալիս...

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուս ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 9586 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 08/07/2011

happy love

     Ամերիկացի գիտնականները պարզել են ամուսնության ու երեխաներ լույս աշխարհ բերելու օպտիմալ տարիքը:

     Մասնագետները հարցում են անցկացրել, ինչպես նաև հետազոտել են ամուսնությունների ու ապահարզանների վիճակագրությունը և պարզել են, որ եթե ընտանիքը կազմվում է 23-27 տարեկանում, ապա ավելի հավանական է, որ զույգը միասին կապրի մինչև խոր ծերություն:

     Գիտնականները, սակայն, չեն բացառում, որ երջանիկ կարող են լինել այլ տարիքում ընտանիք կազմած զույգերը: Սակայն թվերը ցույց են տալիս, որ այլ տարիքում զույգերը հազվադեպ են միասին երկար ու ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 2288 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 29/06/2011

 Սոչի կատարած այցի շրջանակում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ոչ միայն հանդիպել է Սոչիում օլիմպիական օբյեկտների և ենթակառուցվածքների շինարարության վրա աշխատող շինջոկատների հետ, այլ նաև մի խումբ երիտասարդների, ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ և նրանց հետ երգել Ալլա Պուգաչովայի՝ "Этот мир придуман не нами" երգը, այո սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ "Этот мир придуман не нами":
Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1449 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 07/06/2011


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը, հնարավոր է, կապված է ուղեղի քաղցկեղի զարգացման հետ, հաղորդում է Reuters գործակալությունը. բջջային հեռախոսների օգտագործման հետևանքով մեծանում է չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը։
Մյուս կողմից բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ որևէ լուրջ եզրակացություն անելու համար։ Այս մասին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԿ) նիստին հայտարարել է 14 երկրներ ներկայացնող 31գիտնականներից բաղկացած խումբը։
... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 5945 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 02/06/2011


System of a Down ռոք խումբը համերգաշրջան է սկսում Հյուսիսային Ամերիկայով և Եվրոպայով:

Համերգաշրջանը կմեկնարկի մաիսի 10-ից կանադական Էդմոնտոն քաղաքից: Սա լինելու է առաջին համերգը 2006թ-ին խմբի կազմալուծվելուց հետո: Խումբը համերգներով հանդես կգա Վանքուվերում` մայիսի 12-ին, Սիեթլում` մայիսի 13-ին, Մաունթին Վյուում` մայիսի 15-ին, Դենվերում` մայիսի  18-ին եւ Լաս Վեգասում` մայիսի 22-ին, մայիսի 24-ին Լոս Անջելեսում:

Այնուհետև կմեկնի Եվրոպա, համերգներ կլինեն` հունիսի 2-ին Միլանում, հունիսի 4-ին Նյունբերգում, հունիսի 6-ին և 8-ին Փարիզում, այնուհետև Շվեցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա,Գերմանիա, Շվեդիա, Ֆինլանդիա և վերջում Մոսկվա` հունիսի 21-ին "Օլիմպիսկի" համերգասրահ:

Դուք կարող տոմս գնել հունիսի 21-ին, Մոսկվայում կայանալիք համերգի համար սեղմելով այստեղ:

Այս ամենից հետո մնում է սպասել,թե երբ կլինի "System of a Down"-ի Երևանյան համերգը:


... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1669 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/05/2011


     Առաջինը` Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն է, որը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինը պատմում է մարտի 1-ի նախորդող, իսկ երկրորդ մասը` բուն մարտի 1-ի եւ դրան հաջորդող իրադարձությունների մասին: 
    Երկրորդը 1996թ.-ի նախագահական ընտրությունների ու հաջորդող դեպքերի մասին Է:


... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1367 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/05/2011

S

       Հաղորդավարուհի եւ գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը նկարվել է Cosmopolitan-ի մայիսի ամսվա բրիտանական հրատարակության համար: Աստղի ֆոտոսեսիան հայտնվելու է մայիսյան համարում, որը նվիրված է լինելու կատարյալ մարմիններին եւ դրանց հասնելու ուղիներին:

Աստղը հայտնվելու է հանդեսի ընթերցողներին միայն ներքնազգեստով եւ 60-ականների վարսահարդարմամբ: "Շատ ծիծաղելի էր, եւ ինձ դուր եկավ, թե ինչ տեսք ունեի"- գրել է Քիմն իր Twitter-ում: 

Այստեղից կարող եք ներբեռնել ամբողջական Cosmopolitan UK May 2011 ամսագիրը(Սեղմելով slow download):

Ներկայացնում եմ մի քանի նկարներ ֆոտոշարքից


... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 12167 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 01/05/2011

Մարքեթինգի hայկական ասոցիացիան վերջերս՝ փետրվարի 21-ից մարտի 1-ը իրականացրել է հետազոտություն, որի ընթացքում սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել նաեւ ինտերնետ ծառայությունների օգտագործման վերաբերյալ: 

Այդ տեղեկատվության համաձայն՝ հարցումներն իրականացվել են Երեւանում, որին մասնակցել է 600 մարդ, սխալի տոկոսը` 4 տոկոս:

Ստորեւ ներկայացված գծապատկերից պարզ է դառնում, որ ինտերնետ ծառայություններից Երեւանում օգտվում են հարցվողների 66 տոկոսը:   

Իսկ երեւանցիների կողմից ամենավարկանշային վեբ կայքերն են odnoklassniki.ru-ն (27,1 տոկոս), facebook.com (23,9 տոկոս) և google.com/ru/am (22,9 տոկոս):

 

 ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 1675 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 27/03/2011