Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 24/04/2024
Գլխավոր » 2011 » Հուլիս » 09


 

  TVGOLO-ն ներկայացրել է 2010/11 մրցաշրջանի 75 լավագույն գոլերը: Վերոնշյալ ցանկում տեղ են գտել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղերի գոլերը, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Ֆիլիպո Ինձագին, Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն, Դիմիտար Բերբատովը, Ալեքսիս Սանչեսը, Ջովանի դոս Սանտոսը, Ժունինյոն, Յարե Լիթմանենը, Գարեթ Բեյլը, Սամիր Նասրին, Դեյան Ստանկովիչը և այլոք:

 
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1524 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/07/2011


    Օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանի եւ նրա 14 հանցակիցների դեմ Օրենբուրգում ընթերցվել է մեղադրական դատավճիռը:

   Օրենբուրգի 44-ամյա բնակիչ Ռաշիդ Խաչատրյանի (Ռյուկզակ) եւ նրա հանցակիցների դեմ քրեական գործի քննությունն ավարտվել էր 2008թ. օգոստոսին: Նրանք մեղադրվում էին յուրացումների, դրամաշորթության, քաղաքացիների ունեցվածքի զավթման, քրեակատարողական հիմնարկների գործունեության ապակազմակերպման եւ սպանությունների մեջ: Գործով անցել են մոտ հարյուր վկաներ, ուսումնասիրվել են բազմաթիվ ապացույցներ: Քրեական գործը կազմել է 147 հատոր: Մեղադրական կողմը կարողացել է ապացուցել հանցավոր խմբի կազմակերպիչների եւ մասնակիցների մեղքը:

   Ռաշիդ Խաչատրյանը ծնվել է 1966-ին Մարտակերտում: 1997-ին Օրենբուրգի գաղութից դուրս գալուց հետո նա մտել է օրենքով գող Ալեքսանդր Իկոննիկովի` Իկոնայի հանցավոր խումբ եւ Մոսկվայում թագադրվել է որպես օրենքով գող: 1998-ին Իկոնան մահանում է, ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2447 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/07/2011