Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 28/03/2024
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 03


Ֆրանսիացի ֆիզիկոսների խումբը New Journal of Physics պարբերականում հրապարակել է աշխատություն, որը բացատրում է ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլերից մեկի բնությունը, վկայակոչելով  ВВС-ն հաղորդում է Newsru-ն:

Խոսքը 1998-ի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անցկացված Tournoi de France մրցաշարում լեգենդար բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսի տուգանայինից կատարած հարվածի մասին է: Կարլոսի 35 մետրից կատարած հարվածից հետո գնդակը անցավ պատի կողքով եւ հայտնվեց Բարտեզի պաշտպանած դարպասում: Ընդ որում Ֆրանսիայի ազգային հավաքականի փորձառու դարպասապահը նույնիսկ չհասցրեց արձագանքել այդ հարվածին: Գնդակը թռիչքի սկզբում ընթանում էր դարպասից շեղ ուղղությամբ, սակայն Կարլոսն այնպես էր պտտեցրել գնդակը, որը վերջնամասում այն կտրուկ փոխեց հետագիծը եւ հայտնվեց դարպասում:

Ֆրանսիացի գիտնականները որոշել են հերքել նախկինում արած պնդումը, թե այդ դեպքը ֆանտաստիկ պատահականություն էր եւ այն հնարավոր չէ կրկնել, իսկ հարվածը հակասում է ֆիզիկայի օրենքներին: Գիտնականները նույնիսկ դուրս են գրել հավասարում, որը նկարագրում է գնդակի պարուրաձեւ թռիչքը: Գիտնականները հանգել են եզրակացության, որ բրազիլացին նվազագույնի է հասցրել երկրի ձգողականության եւ օդի մրրկայնության էֆեկտներ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1418 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/09/2010