Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 18


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել "Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին": Համաձայն այդ հրամանի՝ հաստատվել է "Հայ ուսուցչի երդումը" և կազմակերպման ընթացակարգը: 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն աշակերտները և ծնողները, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը:

Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարությունը, որը տարածել է "Հայ ուսուցչի երդման" տեքստը. 
"Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճա ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1521 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 18/08/2010

Թուրքիայի Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսը հեռուստատեսային հաղորդման ընթացքում իսլամի վերաբերյալ զարմանալի մեկնաբանությամբ է հանդես եկել։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Բաղազիչի համալսարանի դասախոս Յավուզ Սելիմ Քարաքըշլան, "Հանրապետության Ռամադանները" հաղորդման ընթացքում պատասխանելով հարցին, թե Արարիչը հասկանո՞ւմ է թուրքերեն աղոթքները, ասել է. "Իսլամը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն այն է, որ ձեռքի 2 ափը բացելու ժամանակ եւ առանց որեւէ տեխնիկական միջոցի, կապ է հաստատվում Աստծո հետ։  Դուք կարող եք խոսել ցանկացած լեզվով, միեւնույն է Աստված ձեզ լսելու է։ Մյուս կրոններում սա չկա։  Իսլամը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել Աստծո հետ: Այսօրվա բառապաշարով եթե ասենք, դա  Աստծուն էլ-փոստ ուղարկելու հնարավորություն է տալիս։ Եւ բոլոր էլ-փոստերը, ինչ լեզվով էլ լինեն, Աստված կարդում է։Ձեր բոլոր էլ-փոստերը Ալլահը կարդում է:Իմ կարծիքով, սա իսլամում մարդկանց ուրախացնող մի յուրահատկություն է":

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1149 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 18/08/2010